21 C
Yerevan
6 Հուլիսի, 2020
82352 By Google Analytics 05.07.2020
Գլխավոր » Արայիկ Հարությունյանը եղել է Արցախի հանցագործ վարչախմբի թիվ երկրորդ մարդը․ Արա Պապյան
Հարցազրույցներ

Արայիկ Հարությունյանը եղել է Արցախի հանցագործ վարչախմբի թիվ երկրորդ մարդը․ Արա Պապյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

NewArmenia.am -ի զրուցակիցն է «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը։

-Մարտի  31-ին  Արցախի Հանրապետությունում տեղի ունեցան համապետական ընտրություններ, ընդհանուր առմամբ, ինչպե՞ս կգնահատեք ընտրությունների ընթացքը։

-Ես դրանք չեմ համարում համապետական ընտրություններ, որովհետև դրա համար պետք է լինի պետություն։ Պետություն նշանակում է անկախ քաղաքական միավոր՝ ճանաչված միջազգային իրավունքի այլ սուբյեկտների կողմից, ինչը տվյալ դեպքում մենք չունենք։ Չունենք առաջին հերթին անկախ, որովհետև դա ՀՀ-ի մասն է՝ ոչ միայն պատմականորեն, այլ նաև իրավականորեն, որովհետև 1989 թվականի Դեկտեմբերի 1-ի միացման որոշումն առ այսօր ուժի մեջ է և, փաստացի այն տեսանկյունից, որ այնտեղ մեր քաղաքացիներն են, մեր զինվորներն են, մեր տնտեսության շարունակությունն է, մեր բյուջեն է։ Դրա համար էլ՝ սկզբունքորեն դեմ եմ այնտեղ նման ընտրությունների անցկացմանը։ Այդուհանդերձ, ընտրությունների անցկացման ժամանակը սխալ էր ընտրված, երբ ամբողջ աշխարհում զանգվածային միջոցառումները չեղարկվում են կամ հետաձգվում են, չէր կարելի 76 հազար մարդ փողոցներ դուրս հանել և բերել ընտրատեղամասեր, քանի որ դա իր մեջ շատ մեծ ռիսկ ունի՝ վարակի պայթյունային տարածման, որ ասում են Արցախում հայտնաբերված չէ վարակի դեպք, իսկ ո՞վ է որոնել, որ գտնի։ Ընդամենը 29 հոգուց են փորձանմուշ վերցրել, իսկ դա շատ փոքր թիվ է։ Բացի այս, չնայած ես այնտեղ չեմ եղել, բայց ընկերներս, ովքեր այնտեղ են եղել, տեսնելով կադրերը, թե ինչ խախտումներով է անցել այդ գործընթացը, հսկայական տեղեկություններ կան՝ տարբեր ձևերով կաշառքի բաժանման վերաբերյալ, սկսած հարսանեկան նվիրատվություններից մինչև թաղման ծախսեր հոգալ և այլն։ Հետևաբար, նման խախտումներով հանդերձ, գումարած դրան, որ հավասար պայմաններ էլ չեն եղել բոլորի համար իսկզբանե՝ համարում եմ, որ արդար չեն եղել ընտրությունները և այս ամենը մեկ այլ պատճառով ավելի մեծ թերհավատություն է ներշնչում, դա այն է, որ չեն եղել միջազգային դիտորդներ, ըստ էության մեկ հոգի Ռուսաստանից է եղել, որն անգամ դիտորդ չէ, իսկ Հայաստանից եղել է փոքրաթիվ, այսինքն, չկա վերահսկող և վստահելի կառույց, ինչպես նաև, խիստ սահմանափակ է եղել նույն լրագրողների մուտքը և դիտարկում իրականացնելը, էլի չունենք միջազգային ԶԼՄ ներկայացուցիչ։ Այսօրվա վիճակով՝ ունենք ամենավատ տարբերակը ․ վտանգի ենթարկելով ժողովրդին, իսկ հաստատ առաջիկա մեկ շաբաթվա մեջ արդեն ի հայտ կգան վարակված անձինք, էլ չեն կարող թաքցնել, մենք այսօր արդյունք չունենք և այս ամբողջն ավելի խորացնելու ենք՝ երկու շաբաթ հետո նախատեսված երկրորդ փուլով։

— Պարո՛ն Պապյան, Ապրիլի 14-ին նախատեսված ընտրությունը և՞ս կանցնի նմանատիպ խախտումներով։

-Միանշանակ այդպես է լինելու, իսկ ի՞նչ է փոխվել։ Առաջին տեղում ունենք Արայիկ Հարությունյան, որը եղել է, Հայաստանի ներկա իշխանության բառապաշարով ասած, հանցագործ վարչախմբի թիվ երկրորդ մարդը՝ լինելով վարչապետ, ինքը թիվ մեկ օլիգարխն է Արցախի, այսինքն, ինքը մի մարդ է, որն իր մեջ կենտրոնացնում է Գագիկ Ծառուկյանին և Կարեն Կարապետյանին՝ և՛ վարչապետ է, և՛ թիվ մեկ օլիգարխը։ Որևէ մեկը թող չհամոզի, որ այն հարստությունը, որն ինքը ձեռք է բերել՝ որպես պաշտոնյա, եղել է օրինական ճանապարհով։ Հիմա նա, նախկինում այդ անօրինական կուտակածն, օգտագործում է պաշտոն ստանալու համար։ Եթե ինքը ծախսում է այդ հարստությունը, հետևաբար հույս ունի, որ հետագայում իր ծախսածը ետ կվերադարձնի։

-Ըստ Ձեզ, ինչու՞ ո՛չ Արցախի Հանրապետության իշխանությունը, ո՛չ Հայաստանի իշխանությունը չեն արձագանքում այդ ընտրախախտումներին, ավելին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ ընտրությունները գնահատեց բարձր որակի ընտրություններ։

-Որովհետև դա ձեռնտու է։ Արցախի իշխանություններին ձեռնտու է, որովհետև իրենց մասն է, իրենց ներկայացուցիչն է, դա ձեռնտու է Սերժ Սարգսյանին, որովհետև երկար ժամանակ համագործակցել են նրա հետ։ Դա ձեռնատու է դրսի շատ խոշոր բիզնեսմենների, որոնց հետ ինքը գործընկեր է։ Նիկոլ Փաշինյանին էլ ձեռնատու է, որովհետև, եթե ինքն ասի, որ թերություններ են եղել, ուրեմն ինքը որոշակի պատասխանատվություն է վերցնում իր վրա, իսկ ինչո՞ւ, այսպես ասած, դուք տեր չեք կանգնել, որ ամեն ինչ լիներ արդար և ճիշտ։

-Հայաստանում ԵՄ պատվիրակությունը հաղորդագրություն է տարածել Արցախի նախագահի և ԱԺ ընտրությունների վերաբերյալ՝ վերահաստատելով, որ չի ճանաչում այն սահմանադրական և իրավական շրջանակը, որի սահմաններում անցկացվում են այդ ընտրությունները։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը։

-Գրեթե միշտ նման հայտարարություններ եղել են։ Դա բացատրվում է նրանով, որ եթե մենք բանակցությունների հիմքում դնում ենք ժողովուրդների ինքնորոշման սկզբունք և ասում, որ, ըստ էության, Ադրբեջանը պիտի որոշի Արցախի ճակատագիրը, որովհետև ինքնորոշում նշանակում է Ադրբեջանի համաձայնությամբ, հետևաբար առանց Ադրբեջանի ցանկացած կամարտահայտություն հակասում է բանակցային հիմքին։ Եվրոպացիները հուշում են, որ փոխեք բանակցության իրավական հիմքը, եթե ինքնորոշման շրջանակի մեջ է՝ բան չեք ստանա։

-Այդ հայտարարության մեջ նաև նշվում է, որ տեղի ունեցած ընտրությունը չի կարող կանխակալել Արցախի ապագա կարգավիճակի վճռորոշումը, և այն, որ ԵՄ-ն պատրաստ է էլ ավելի աջակցել հակամարտության խաղաղ, արագ կարգավորմանը միտված ջանքերին։ Ի՞նչ է սա նշանակում։

-Նրանք ասում են, որ եթե դուք գնում եք ինքնորոշման ճանապարհով և բանակցային ճանապարհով պիտի խնդիրը լուծվի՝ չեք կարող դա ասելով գնալ, ինչպես դուք հարցը տվեցիք, համապետական ընտրությունների։ Այսինքն, դուք չեք կարող մի կողմով՝ որպես անկախ պետություն խաղալ, ինչը նշանակում է որոշել կարգավիճակը, իսկ մյուս կողմով էլ գնալ բանակցությունների։ Դրա համար իրենք ասում են, որ սա չենք ճանաչում, եկեք շարունակենք մեր այն բանակցությունները։

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

Միայն Հայաստանում է հնարավոր. ընտրությունները չեն դիտարկել, բայց չեն ճանաչում. «Հրապարակ»

Սերինե

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին՝ ԱՀ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

Diana Amirkhanyan

Մեր քաղաքական թիմի համար երկրորդ փուլի արդյունքները չեն ունեցել և չունեն բացարձակապես ոչ մի նշանակություն․ Մասիս Մայիլյան

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին