6 C
Yerevan
28 Հոկտեմբերի, 2020
108988.8 By Google Analytics 27.10.2020
Գլխավոր » Արայիկ Հարությունյանը պարգևատրել է Սյունիքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահին
Այլ Լուրեր

Արայիկ Հարությունյանը պարգևատրել է Սյունիքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Գրիգորյանին: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպման ընթացքում Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար և Արցախի Հանրապետության հռչակման 29-րդ տարեդարձի կապակցությամբ երկրի ղեկավարը Սամվել Գրիգորյանին է հանձնել «Մխիթար Գոշ» մեդալը՝ հաջողություններ մաղթելով նրան հետագա աշխատանքում:

Իր հերթին Սամվել Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել երկրի ղեկավարին պետական բարձր պարգև շնորհելու համար և վստահեցրել, որ հետագայում ևս շարունակելու է իր ավանդը բերել արդարադատության ոլորտի զարգացման գործում:

Նմանատիպ Հոդվածներ

Ադրբեջանի իշխանությունները որևէ նպատակ չունեն խաղաղ երկխոսությունը վերսկսելու. Արայիկ Հարությունյան

Նատա Հարությունյան

Արցախի նախագահի կողմից արված դիտարկումները տեղավորվում են ՌԴ նախագահի կողմից հնչեցված հայտարարությունների համատեքստում. քաղաքագետ

Սերինե

Քիչ առաջ եմ վերադարձել առաջնագծից. Արայիկ Հարությունյանի կոչը

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին