21 C
Yerevan
6 Հուլիսի, 2020
82352 By Google Analytics 05.07.2020
Գլխավոր » Արայիկ Հարությունյանին քննադատող և հայհոյող գործիչը դարձել է նրա թիմակիցը. Խանումյանը՝ Սամվել Բաբայանի և ԼՂ նախագահի հուշագրի մասին
Քաղաքականություն

Արայիկ Հարությունյանին քննադատող և հայհոյող գործիչը դարձել է նրա թիմակիցը. Խանումյանը՝ Սամվել Բաբայանի և ԼՂ նախագահի հուշագրի մասին

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ազգային վերածնունդ կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

Սամվել Բաբայանն Արցախյան պատերազմում ամենամեծ վաստակ ունեցած գործիչն է: Նա կարող էր մեծ վաստակ ունենալ նաև քաղաքական դաշտում, եթե որոշեր ընդդիմություն լինել և իր կուսակցությամբ ուժեղացներ քաղաքական դաշտը: Բայց այսօր նա իր կուսակցության անունից համագործակցության հուշագիր է ստորագրել Արայիկ Հարությունյանի և վերջինիս քաղաքական դաշինքի հետ:

Արայիկ Հարությունյանին քննադատող և ամենավերջին բառերով հայհոյող գործիչը դարձել է Արայիկ Հարությունյանի թիմակիցը: Սամվել Բաբայանը հերթական քաղաքական առևտրականն է: Նա վաճառում է իր ստացած ձայները՝ ստանալու որոշ պաշտոններ գործադիրում, անձամբ իր համար Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը: Բնականաբար անվտանգության խորհրդի համար նոր հաստիքներ կառանձնացնեն և Ս.Բաբայանը հանարավորություն կունենա իր մի շարք թիմակիցների ապահովել աշխատավարձով: Երևի ծառայողական ավտոմեքենա և թիկնապահ էլ կունենա:

Եվ այս լրացուցիչ հաստիքների ու ընդհանրապես գործարքի համար ամբողջովին կվճարի ժողովուրդը՝ իր հարկերից: Սրանով Սամվել Բաբայանը կորցնում է նաև քաղաքական կշիռը: Սամվել Բաբայանի հարցով արդեն ոչ թե իր հետ են խոսելու, այլ իր նոր վերադասի՝ Արայիկ Հարությունյանի հետ: Բազմիցս ես Բաբայանի թիմակիցներին ասել եմ, որ Սամվել Բաբայանն Արայիկ Հարությունյանի խաղն է խաղում, և Բաբայանի կուսակցությանը ձայն տվողները ձայն են տալիս ՛՛Ազատ Հայրենիքին՛՛:

Դեռ 2019թ. ամռանը հստակ էր, որ Սամվել Բաբայանը և Արայիկ Հարությունյանն Արթուր Վանեցյանի քավորությամբ սերտ համագործակցության պայմանավորվածություն ունեն: Ուղղակի պետք էր թիմակիցներին և ընտրողներին մի քանի ամիս էլ խաբել, մինչև որ ընտրություններին ունենային ցանկալի արդյունքը:


Իրականում ՛՛Միասնական Հայրենիք՛՛ և ՛՛Ազատ Հայրենիք՛՛ կուսակցությունների միջև որևէ գաղափարական տարբերություն չկա: Երկուսն էլ ձգտում են իշխանության՝ պետական ռեսուրսներն անձնական ու նեղ խմբակային շահերին ծառայեցնելու համար:
Արցախի քաղաքական համակարգն առաջ գնալու որևէ հնարավորություն չունի, մինչև ամբողջությամբ չմերժվեն քաղաքական առևտրականները՝ թե՛ ծախվածները, թե՛ գնորդները:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին