13 C
Yerevan
24 Հոկտեմբերի, 2020
108092.8 By Google Analytics 23.10.2020
Գլխավոր » Արայիկ Հարությունյանն այցելել է մայրաքաղաքի արևելյան հատվածում տեղակայված գերեզմանատան տարածք
Այլ Լուրեր

Արայիկ Հարությունյանն այցելել է մայրաքաղաքի արևելյան հատվածում տեղակայված գերեզմանատան տարածք

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 24-ին Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի և քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է մայրաքաղաքի արևելյան հատվածում տեղակայված գերեզմանատան տարածք:

Երկրի ղեկավարը հանձնարարել է ընթացիկ տարում ասֆալտապատել գերեզմանատան հիմնական ճանապարհը, ինչպես նաև նոր գերեզմանատան համար տարածք նախագծել, որտեղ պետական միջոցներով նախապես հողային աշխատանքներ կիրականացվեն, որպեսզի հանգուցյալների հուղարկավորման համար նրանց հարազատներին տրամադրվեն հարթեցված տարածքներ: Նախագահ Հարությունյանի խոսքով՝ նոր տարածքների հատկացման ժամանակ պետք է բացառվեն անտառապատ հատվածները:

Հանրապետության նախագահը նշել է նաև, որ ժամանակն է Հայ Առաքելական եկեղեցու հետ միասին քննարկել և օրենքի ուժով կարգավորել կոնկրետ չափորոշիչների համապատասխանող տապանաքարերի տեղադրման հարցը:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին