6 C
Yerevan
28 Հոկտեմբերի, 2020
108992 By Google Analytics 27.10.2020
Գլխավոր » Արայիկ Հարությունյանն այցելել է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց
Այլ Լուրեր

Արայիկ Հարությունյանն այցելել է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է Երևանի պետական բժշկական համալսարանի «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ նախարարը ծանոթացել է կառույցի գործունեությանը, նրան ներկայացվել է, թե շինարարական, վերակառուցման, լաբորատորիաներով հագեցման ինչ աշխատանքներ են տարվում, քննարկվել են հաստատության` ուսանողական հատվածին վերաբերող հարցերը, այդ թվում՝ համավարակի պայմաններում օտարերկրացիների ներգրավման հարցը: ԿԳՄՍ նախարարը հետաքրքրվել է, թե արդյոք կորոնավիրուսի համավարակի պատճառով չի խոչընդոտվել արտասահմանցի ուսանողների ընդունելության և ուսումնառության գործընթացը: Ի պատասխան՝ ռեկտոր Ա. Մուրադյանը պարզաբանել է, որ չնայած դժվարություններին՝ ԵՊԲՀ-ում օտարերկրացի ուսանողների թիվը նույնիսկ ավելացել է: Բուհի ղեկավարը նաև տեղեկացրել է, որ դեսպանությունների հետ աշխատանքի արդյունքում հնարավոր է եղել հատուկ չարթերային թռիչքներ կազմակերպել այդ ուսանողների համար։

Հանդիպման ավարտին քննարկվել են ուսումնական գործընթացին և ընթացիկ ծրագրերին առնչվող այլ հարցեր։

Նմանատիպ Հոդվածներ

Ադրբեջանի իշխանությունները որևէ նպատակ չունեն խաղաղ երկխոսությունը վերսկսելու. Արայիկ Հարությունյան

Նատա Հարությունյան

Արցախի նախագահի կողմից արված դիտարկումները տեղավորվում են ՌԴ նախագահի կողմից հնչեցված հայտարարությունների համատեքստում. քաղաքագետ

Սերինե

Քիչ առաջ եմ վերադարձել առաջնագծից. Արայիկ Հարությունյանի կոչը

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին