26 C
Yerevan
27 Սեպտեմբերի, 2020
100214.4 By Google Analytics 26.09.2020
Գլխավոր » Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանի գլխավորած պատվիրակությանը
Այլ Լուրեր

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանի գլխավորած պատվիրակությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանի գլխավորած պատվիրակությանը:

Բարձր գնահատելով ստեղծված համագործակցության մակարդակը և այդ համատեքստում կարևորելով ԱՀ ոստիկանության հետ այսօր ստորագրված հուշագիրը՝ նախագահ Հարությունյանը նշել է, որ առաջիկայում ոլորտում սպասվող բարեփոխումների շրջանակում Արցախի քրեակատարողական վարչությունը կփոխանցվի արդարադատության նախարարությանը: Հանրապետության նախագահի խոսքով՝ գործընթացի սահուն կազմակերպման և քրեակատարողական հիմնարկում պայմանների բարելավման, ազատազրկվածների իրավունքների լիարժեք պաշտպանության գործում ակնկալվում է նաև ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան կառույցների խորհրդատվական աջակցությունը:

Իր հերթին Արթուր Գոյունյանը շնորհակալություն է հայտնել նախագահին ջերմ ընդունելության համար, ներկայացրել արցախցի գործընկերների հետ քննարկված օրակարգը և պատրաստակամություն հայտնել գործուն աջակցություն ցուցաբերել հետագա աշխատանքներին: 

Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ ոստիկանության պետ Աշոտ Հակոբջանյանը:

Նմանատիպ Հոդվածներ

Արայիկ Հարությունյանը մասնակցել է Ստեփանակերտի օրվան նվիրված արարողությանը

Անի Գրիգորյան

Արայիկ Հարությունյանը մասնակցել է նկարիչ Եղիշե Թադևոսյանի ծննդյան 150-ամյակի միջոցառումներին

Անի Գրիգորյան

Տո՛նդ շնորհավոր, մե ՜ր Ստեփանակերտ․ Արայիկ Հարությունյան

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին