19 C
Yerevan
30 Մայիսի, 2020
70019.7 By Google Analytics 30.05.2020
Գլխավոր » Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին
Այլ Լուրեր

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին

հետևեք մեզ նաև Telegram-ում

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 22-ին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին: 

Նախագահ Հարությունյանը բարձր է գնահատել հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների միջեւ ձեւավորված հարաբերություններն՝ ընդգծելով, որ դրանց կատարելագործումը պետք է մշտական բնույթ կրի: 

Այդ համատեքստում Արայիկ Հարությունյանը կարեւորել է Արցախի նորընտիր Ազգային ժողովի հետ փոխգործակցության ակտիվացումը եւ որակապես նոր հարաբերությունների կառուցումը: 

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին՝ նախագահի բարձր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ հավաստիացրել, որ կգործադրեն բոլոր ջանքերը Արցախի իրենց գործընկերների հետ աշխատանքի ավելի սերտ ու արդյունավետ մեխանիզմների մշակման համար:

 Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ Հոդվածներ

Սամվել Բաբայանը կնշանակվի Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար, Մասիս Մայիլյանը՝ ԱԳ նախարար․ որևէ առևտուր չի եղել․ Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Աշխեն

Հայաստանն ու Արցախն անվտանգային ընդհանուր տարածք են. Փաշինյանն ընդունել է Արայիկ Հարությունյանին

Աշխեն

Պանծալի հաղթանակները կերտած մեր հերոս նախնիների հետնորդներն ենք․ Արայիկ Հարությունյանի ուղերձը

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին