Գլխավոր » Արարատի մարզի համայնքների ղեկավարներն սկսել են ուսումնասիրել նախկինում կայացրած իրենց որոշումներն, ստուգում են փաստաթղթեր
Քաղաքականություն

Արարատի մարզի համայնքների ղեկավարներն սկսել են ուսումնասիրել նախկինում կայացրած իրենց որոշումներն, ստուգում են փաստաթղթեր

հետևեք մեզ նաև Telegram-ում

Արարատի մարզի Նորաշեն համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանի պաշտոնանկությունն անհետևանք չի մնացել։ Newarmenia-ի տեղեկություններով՝ մարզի մյուս համայնքի ղեկավաներին անհանգստացրել է ստեղծված իրավիճակը, քանի որ մտավախություն ունեն, որ աշխատանքային խմբերն ուսումնասիրություն կիրականացնեն նաև իրենց համայնքներում, իսկ ավագանին էլ իրենց դեմ որոշում կկայացնի։

Մեր տեղեկություններով՝ Արարատի մարզի այլ համայնքների ղեկավարներն սկսել են հատ-հատ ուսումնասիրել իրենց՝ մինչ այս կայացրած որոշումները, փաստաթղթերը, փորձում են, ի տարբերություն նախկին ժամանակների, սահմանված կարգի համաձայն ավագանու նիստեր հրավիրել։

Վերադառնալով Նորաշեն համայնքին՝ ասենք, որ մեզ տեղեկություններ են տրամադրվել, թե ով է կանգնած մարզպետ Գարիկ Սարգսյանի դեմ իրականացվող ցույցերի հետևում։ Նորաշեն համայնքի պաշտոնանկ արված ղեկավարին պայքարի է մղել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արայիկ Գրիգորյանը, որը հանրությանը հայտնի է Ավշարի Արայիկ մականունով։

Նշենք, որ Արայիկ Գրիգորյանը Արարատի նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանի եղբայրն է։

Նախկինում Ավշարի Արայիկն ու Նորայր Գրիգորյանը խնդիրներ են ունեցել, բայց նրանց կրկին միավորել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի դեմ գործելու գաղափարը։ Ըստ մեր տեղեկությունների՝ Ավշարի Արայիկը Նորայր Գրիգորյանին ասել է, որ մինչև  վերջ պայքարի ու ամեն ձև պայքարի, իսկ ինքն իր ռեսուրսները՝ մարդիկ, գումար և այլն, կօգտագործի։

Այս ընթացքում մենք նաև տարբեր զանգեր ենք ստանում Նորաշեն համայնքի  բնակիչներից, որոնք չեն ցանկանում հրապարակել իրենց անունները՝ վախենում են։ Նրանք վստահեցնում են, որ ցույցերին մասնակցում է գյուղի մի փոքր հատվածը, իսկ Նորաշեն համայնքը մոտ 3000 բնակիչ ունի։

Ակտիվ ցուցարաներից են Վարդան և Վահագն Մինասյան եղբայրները։ Վարդան Մինասյանը Նորաշենի համայնքապետարանի գլխավոր մասնագետ է, Վահագն Մինասյանն Արտաշատի քաղաքապետարանում է աշխատում։ Եղբայրներն իրենց հոր՝ Սամվել Մինասյանի հետ մարզում հայտնի են որպես ՀՀԿ-ի «տասովչիկներ», որոնք հիմնականում աշխատել են Հովիկ Աբրահամյանի համար։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին