4.3 C
Yerevan
February 20, 2020
Գլխավոր » Արարատի մարզի 2019 թվականի սոցիալ-տնտեսական վիճակը
Այլ Լուրեր

Արարատի մարզի 2019 թվականի սոցիալ-տնտեսական վիճակը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Արարատի մարզպետարանի նիստերի դահլիճում այսօր կայացել է մարզխորհրդի 2020 թվականի առաջին նիստը, որը վարել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: Նիստին ներկա են եղել համայնքի ղեկավարներ, մարզպետարանի տարբեր ստորաբաժանումների պատասխանատուներ, մարզի ՋՕԸ-ի ղեկավարներ և այլք:

     2019թ. պետական բյուջեից մարզպետարանի ենթակայության հիմնարկներին հատկացված ֆինանսական միջոցների ընդանուր գումարը կազմում է  8 մլրդ 942.6 մլն դրամ, փաստացի ֆինանսավորվել է 8 մլրդ 634.6մլն դրամ, կատարողականը կազմել է 96.5%:

      Համայնքների կողմից  ընդամենը եկամուտների գծով նախատեսված 8 մլրդ 110.4 մլն դրամի դիմաց փաստացի հավաքագրվել է 8 մլրդ 224.7 մլն դրամ կամ պլանը կատարվել է  101.4% -ով:  

      Սեփական եկամուտների գծով նախատեսված 2 մլրդ 936.9 մլն դրամի դիմաց փաստացի հավաքագրվել է 3 մլրդ 184.9 մլն դրամ, սեփական եկամուտների պլանը կատարվել է  108.4% -ով: Համայնքներն աշխատավարձի գծով պարտքեր չունեն:

Համաձայն ՀՀ Արարատի մարզպետի 2018 թվականի դեկտեմբերի 14-ի N 180 որոշման 2019 թվականին ռիսկերի գնահատման արդյունքում ընտրանքային կարգով ներքին աուդիտ է պլանավորվել և իրականացվել 36 միավորում, որից՝ 24 ուսումնական հաստատություններ, 9 առողջության առաջնային պահպանման կենտրոններում և 3 բժշկական կենտրոններ, իրականացվել է գնումների ընթացակարգի աուդիտ 1-4-րդ եռամսյակ, գնումների պայմանագրերի աուդիտ առաջին և երկրորդ կիսամյակ: 

Միավորների կառավարչական կազմակերպչական գործավարական և ֆինանսատնտեսական գործառույթներում հայտնաբերվել են թերություններ, բարձր ռիսկային գործառույթներ և օրենսդրական ակտերի խախտումներ: Միավորների ղեկավարներին արվել են 203 առաջարկություններ:

2019 թ մարզում իրականացվել է շուրջ 400 մլն դրամի հրատապ և մոտ 1մլդ 300 մլն-ի սուբվենցիոն ծրագրեր, որում իրենց ներդրումն են ունեցել նաև համայնքները: Մարզում 2019թ իրականացվել են նաև պետական բյուջեով և վարկային ծրագրերով այլ աշխատանքներ:

2019թ-ին «ՎԵՈԼԻԱ-ՋՈՒՐ»  ՓԲԸ միջոցներով իրականացվել է. 

1. Կառուցվել է Նոր Ուղի  համայնքի ջրամբարը 1000խ/մ տարողությամբ` 83մլն 596հազ ՀՀ դրամ :

2. Նոր ՈԻղի ջրամբարից դեպի Փ.Վեդի և Տափերական համայնքները սնող ջրատարի փոխարինում 3 կմ 250մմ պոլիէթիլեն`  4մլն 408 հազ ՀՀ դրամ :

3. Վեդի քաղաքի 2×1000մ3 տարողությամբ ՕԿՋ-ների կառուցում`  29մլն 492 հազ ՀՀ դրամ :

4. Համայնքներում իրականացվել է 11 200 գծամետր ներքին ցանցի փոխարինում:

2019թ.  ընթացքում  «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միջոցներով  իրականացվել են  

1. Բնական գազի կենցաղային հաշվիչների և պաշտպանիչ արկղերի ձեռք բերում և տեղադրում  – 43 մլն 434.2 հազ. դրամ,

2. Ազդանշանային սարքերի և ինքնաշխատ վթարային անջատիչ կափույրների ձեռք բերում և տեղադրում – 26 մլն667.4 հազ. դրամ:  

3. Նորաբաց և Դարակերտ գյուղերը սնող մ/ճ ստորգետնյա գազատարի վթարային հատվածների վերատեղադրում 14.5 մլն. դրամ:

    4. Մասիս քաղաքի 3-րդ 4-րդ փողոցների մ/ճ ստորգետնյա գազատարի վթարային   հատվածների վերատեղադրում 13.9մլն. դրամ:

     5. Իլյիչևսկ-Երևան Դպ700 մայրուղային գազատարի վերականգնում 1,9մլն.դրամ: 

Մարզում  գույքագրված  աղբավայրերի թիվը  կազմել է 260 հատ,  դրանցից վերացվել են  230-ը, մնացել է 30 առանձնապես  խոշոր աղբավայրերը, որոնցից 22-ի շահագործումը շարունակվում է, մնացած 8-ի ամբողջական  վերացման համար համայնքներին անհրաժեշտ է պետական աջակցություն:

          Մարզի 3 համայնքներում կառուցվել են նոր նախակրթական օբյեկտներ՝ Աբովյան համայնքում ՀԲ, ՏԶՀ և համայնքի միջոցներով` 143,1 մլն դրամ արժողությամբ, Ռանչպար համայնքում բարերարի միջոցներով` 162,2 մլն ՀՀ դրամ և Դաշտաքար համայնքում ՀԲ, ՏԶՀ և համայնքի միջոցներով` 135,6 մլն ՀՀ դրամ արժեքով:

2019թ-ին մեկնարկել են Խոր Վիրապ վանքի  տարածքի բարեկարգման աշխատանքները (2019թ.` 16 մլն 81 հազ դրամ ), որոնք կավարտվեն 2020թ.:

     Արարատ քաղաքի ՈԿՖ Բանավանի փակ դրենաժային համակարգի կառուցում`  35 մլն 773 հազ. դրամ:

     2020 թ-ին իրականացվելիք խոշոր ծրագրերից հատկանշական է նշել մարզի տարածքում իրականացվելիք հետևյալ ծրագրերը.

   Ճանապարհաշինության բնագավառում իրականացվելու է  

Համայնքների հետ տարվող հետևողական աշխատանքի արդյունքում 2019 թվականին համայնքների վարչական սահմաններում ընդգրկված 123247.7 հա պետական և համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից նախատեսված 44223.9 հա դիմաց վարձակալության է տրամադրվել 49336.2 հա: Վարձակալած հողամասերի համար հաշվարկված 98 մլն 664.8 հազար դրամ վարձավճարի դիմաց, հաշվետու ժամանակաշրջանում գանձվել է 101 մլն 841.2 հազար դրամ գումար:

   «Ազգային դպրոցական սնունդ»  ծրագրի շրջանակներում մարզային ենթակայության  107 հանրակրթական դպրոցների տարրական դասարանների և դպրոցներին կից գործող  նախակրթարանների 15192 երեխաների անվճար տրվում է դպրոցական սնունդ: 

Մարզում  գործում են   81 նախադպրոցական ուսումնական   հաստատություններ, որտեղ ընդգրկված   են 7038 երեխաներ: 43 մանկապարտեզներ       գործում են շուրջ տարին: 2019 թվականի ընթացքում բացվել  են նոր մանկապարտեզներ՝ Արարատ քաղաքում, Դաշտաքար,    Վ. Դվին, Աբովյան և Ռանչպար համայնքներում: Վերաբացվել են Կանաչուտի  և Դիտակի մանկապարտեզները:

Հետևողական աշխատանքներ են տարվել ստվերային գործունեության վերացման ուղղությամբ : «Արտաշատի ԲԿ», «Մասիսի ԲԿ», «Վեդու ԲԿ»,  «Արարատի հիվանդանոց ԲԿ» և «Վեդու ծննդատուն» ՓԲԸ-ներում ավելացել են համավճարով և վճարովի ծառայությունների մուտքերի գումարները,  որոնք ուղղվել են առողջապահական հիմնարկների նյութատեխնիկական բազայի հարստացմանը և բուժսպասարկման որակի բարձրացմանը: 

 Մարզի առողջապահական կազմակերպություններում   2019 թվականի մուտքերը կազմել են 695 737.6 հազ.  ՀՀ դրամ, ավելանալով շուրջ երկու անգամ նախորդ տարվա հետ համեմատ։

  Տարիների ընթացքում կուտակված պարտքերն են մարել «Արտաշատի ԲԿ» , «Վեդու ԲԿ»,  «Արարատի հիվանդանոց ԲԿ» ՓԲԸ-ները:

2019 թվականին մարզում մատուցվող բժշկական ծառայությունների ցանկը համալրվել է անոթային, պլաստիկ, էնդոկրին վիրաբուժության և մանկական ինֆեկցիոն ծառայություններով:                                                                                                                                               

        2019 թվականի մայիսին <<Արտաշատի ԲԿ>> ՓԲԸ-ում գործարկվել է մարզի առաջին համակարգչային տոմոգրաֆը /KT/:  2019 թվականի օգոստոս ամսին «Արտաշատի ԲԿ» ՓԲԸ-ն ձեռք է լապորոսկոպիկ սարք:  2019 թվականի սեպտեմբեր ամսից համակարգչային տոմոգրաֆիան, ինչպես նաև էխոկարդիոգրաֆիան և մամմոգրաֆիան  «Արտաշատի ԲԿ» ՓԲԸ-ում իրականացվում են նաև պետ.պատվերի շրջանակներում:

     «Վեդու Բժշկական Կենտրոն» ՓԲԸ-ն 2019 թվականին ձեռք է բերել նոր թվային ուլտրաձայնային համակարգ,  գնվել է նաև հիվանդանոցային 25 հատ մահճակալ:

      «Արմաշի առողջության կենտրոն» ՓԲԸ-ն  2.0 մլն ՀՀ դրամ գումարի շրջանակներում իրականացրել է ընթացիկ նորոգման աշխատանքներ, պահեստի և խոհանոցի կառուցում:

      Վեդու ծննդատանն իրականացվել են մասնակի վերանորոգման աշխատանքներ՝ հնարավոր է եղել վերանորոգել գինեկոլոգիական բաժանմունքի սանիտարական սենյակը, սանհանգույցները, ևս 4 հիվանդասենյակ, նորացնել ջեռուցման համակարգը:

     2019  թվականին մարզի հիվանդանոցներում բուժվել  են 15 839 հիվանդներ: 2019 թվականի ընթացքում Արարատի մարզի ծննդօգնություն իրականացնող  բուժհաստատություններում գրանցվել է 1873 ծնունդ, ծնվել է 1885 երեխա / 12 զույգ/, որից՝  993 տղա և 892 աղջիկ: Ցավոք՝ մայրական մահացության 1 դեպք է արձանագրվել

        Մարզում ներդրվել է նաև «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց անասնապահությամբ (տավարաբուծությամբ, ոչխարաբուծությամբ, խոզաբուծությամբ, այծաբուծությամբ, թռչնաբուծությամբ) զբաղվելու համար աջակցության տրամադրման» ծրագիրը։  Մարզում այս ծրագրում 65 շահառու է ընդգրկվել, ֆինանսավորումը կազմել է 37 մլն.859.9 հազ. ՀՀ դրամ:                  

Մարզը ակտիվորեն մասնակցել է հանրապետական տարաբնույթ միջոցառումների: Մարզի մարզիկները հաջողությամբ են հանդես եկել տարբեր հանրապետական և միջազգային մրցաշարերում` գրավելով պատվավոր հորիզոնականներ՝  ազատ ոճի և հունա-հռոմեական ըմբշամարտ, ծանրամարտ, բռնցքամարտ և շախմատ մարզաձևերից աշխարհի և Եվրոպայի դեռահասների պատանիների, երիտասարդների և մեծահասակների առաջնություններում 4 ոսկե, 3 արծաթե, 6 բրոնզե և 1 փոքր ոսկե մեդալներ:

2019թ-ին  ՀՀ Արարատի  մարզի Նարեկ համայնքում  իրականացվել է «Հայաստանի  Հանրապետության Արարատյան դաշտում  հողերի չեզոք դեգրեդացիայի գաղափարի  իրականացում» ծրագիրը, ընթացքի մեջ է Ուրցաձոր  համայնքում «Բնության հատուկ պահպանվող տարածքներին  հարակից էկոհամակարգերի և համայնքների հարմարվողականության  կարողությունների ամրապնդում» ծրագիրը:

     Արարատի մարզն արդյունաբերական զարգացած մարզերից է: Արարատի մարզում թողարկված արտադրանքի ծավալի տեսակարար կշիռը ՀՀ ընդհանուր  ծավալի մեջ կազմել է 14,2%, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 12,9 %-ի դիմաց:

     2019թ. հունվար-սեպտեմբեր ամիսների  ընթացքում մարզում ընդհանուր առմամբ    գործել են 384 փոքր և միջին արտադրական ձեռնարկություններ նախորդ  տարվա նույն ժամանակահատվածի 300-ի դիմաց, որոնցից առավել խոշորներն են  85-ը:

     2019թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին մարզի  արտադրական ձեռնարկությունների, փոքր ձեռնարկատիրական սուբյեկտների կողմից թողարկվել է 205 մլրդ 583,8 մլն դրամի (ընթացիկ գներով) արդյունաբերական արտադրանք, նախորդ տարվա նույն  ժամանակահատվածի 160 մլրդ 169,2 մլն մլն դրամի դիմաց, արդյունաբերական արտադրանքի ինդեքսը կազմել է 119.5%: 2019թ. նույն ժամանակահատվածի համեմատ մարզում ավելի է արտադրվել 45 մլրդ 414.6  մլն դրամի արտադրանք: 

Արդյունաբերական արտադրանքի իրացման ծավալները 2019թ հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել է 221 մլրդ 526,5 մլն դրամ՝    նախորդ տարվա 169 մլրդ 26,5 մլն դրամի փոխարեն: 

       Մարզի բնակչության համար կարևոր նշանակություն ունի մշակող  արդյունաբերությունը՝ 2019թ. այն կազմել է 284 մլրդ 231,4 մլն դրամ՝    նախորդ տարվա 227 մլրդ 530,3 մլն դրամի փոխարեն, աճը կազմել է 24,9 %, դրանում առանձնանում է՝  սպառողական ապրանքների արտադրության ծավալների էական աճը՝ մասնավորապես 2019թ. ընթացքում ծխախոտի արտադրատեսակների  արտադրությունը կազմել է 82 մլրդ 602,1 մլն դրամ, նախորդ տարվա 74 մլրդ 397,2 մլն դրամի փոխարեն, աճը կազմել է 11%: Նախորդ  տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սննդամթերքի արտադրության աճը կազմել է 13 մլրդ 77,7 մլն դրամ, կամ 45%, խմիչքների արտադրության աճը կազմել է 14 մլրդ 483.7 մլն դրամ, կամ  79%:

2019թ. 9 ամիսների ընթացքում Արտաշատ,  Մասիս, Արարատ քաղաքներում և գյուղական  համայնքներում ստեղծվել են մի շարք փոքր ձեռնարկություններ  և ավելի քան 69 առևտրային կազմակերպություններ:   

    2019թ Արարատի մարզում  ծառայությունների ոլորտում ևս աճ է  գրանցվել: 2019թ. հունվար – սեպտեմբեր  ամիսներին Արարատի մարզի տեսակարար կշիռը  ՀՀ-ում կազմել է 1,7%` նախորդ տարվա 1,6%-ի դիմաց:  

   2019  Արարատի  մարզում մանրածախ   ապրանքաշրջանառության ծավալը  կազմել է 60 մլրդ 878 մլն դրամ`  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 58 մլրդ 454,9 մլն դրամի  նկատմամբ, առևտրի օբյեկտների քանակը կազմել է 1890՝ նախորդ  տարվա 1821 –ի փոխարեն:

Ընդհանուր առմամբ մարզում  սպառողական շուկան բնութագրվում  է հաստատուն՝ կայունացված աճի տեմպով:  Անցած տարվա նկատմամբ մանրածախ առևտրի  կազմակերպությունների ապրանքաշրջանառության    ծավալը ընթացիկ գներով աճել է` շուրջ 4 %: ով:

Նմանատիպ Հոդվածներ

Արարատի մարզային փրկարարական վարչությունը ամփոփել է տարին. Միջոցառմանը ներկա էր Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը

Աշխեն

Արարատի մարզում նախատեսվում է բարեկարգել մի շարք պոլիկլինիկաներ

Աշխեն

Արարատի մարզի ֆերմերներին ներկայացվել են գյուղոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերը

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին