17 C
Yerevan
30 Սեպտեմբերի, 2020
101593.6 By Google Analytics 29.09.2020
Գլխավոր » Արարատի մարզում նախատեսվում է բարեկարգել մի շարք պոլիկլինիկաներ
Տնտեսություն և Բիզնես

Արարատի մարզում նախատեսվում է բարեկարգել մի շարք պոլիկլինիկաներ

Արտաշատի պոլիկլինիկան առաջիկայում նախատեսվում է վերանորոգել բացառապես Արտաշատի ԲԿ-ի միջոցներով:

«Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում այս մասին գրել է ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

«Այս ամենը կարողանում ենք մեզ թույլ տալ մարզի բուժհաստատությունների պարտքերի վերացման, համավճարով և վճարովի ծառայությունների մուտքերի գումարների ավելացման շնորհիվ: Արտաշատի ԲԿ-ում 2018 թվականին ունեցել ենք 216 միլիոն կրեդիտորական պարտք, որն այս պահին զրոյացված է: 2019 թվականին այս ԲԿ-ում մուտքերը կազմել են 422 միլիոն դրամ»,- նշել է Սարգսյանը:

Նա նշել է, որ շենքային պայմաններին ծանոթանալու համար այսօր այցելել է Արտաշատի պոլիկլինիկա և հավելել, որ անելիք աշխատանքներն այնտեղ շատ են:

«Առաջիկայում կկազմվի նախագծանախահաշվարկ, որից հետո մրցույթ կանցկացվի, և կսկսվեն շենքի վերանորոգման աշխատանքները՝ փուլային եղանակով: Ի դեպ, մարզի մյուս պոլիկլինիկաների շենքերի բարեկարգում նույնպես դիտարկում ենք: Համապատասխան ուսումնասիրություններ են արվում, որից հետո միայն կհասկանանք այդ պոլիկլինիկաներում նույնպես վերանորոգում սկսելու ժամկետները: Հասնելու ենք նրան, որ մարզում բարեկարգ բուժհաստատություն ունենալը երազանք չլինի»,- գրել է Արարատի մարզպետը:

Նմանատիպ Հոդվածներ

Արարատի մարզում կոռուպցիոն բնույթի քրեական գործերով վերականգնված վնասը կրկնակի գերազանցում է 2019թ. ցուցանիշը

Նատա Հարությունյան

Կառուցենք Հայաստանը նորովի․ Արարատի մարզ

Նատա Հարությունյան

Արարատի մարզի բնակչի անհետ կորելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին