20 C
Yerevan
26 Մայիսի, 2020
68987.4 By Google Analytics 26.05.2020
Գլխավոր » Արարատի մարզպետարանը աջակցություն է ցուցաբերելու սոցիալապես անապահով ընտանիքներին
Սոցիալական

Արարատի մարզպետարանը աջակցություն է ցուցաբերելու սոցիալապես անապահով ընտանիքներին

հետևեք մեզ նաև Telegram-ում

Արարատի մարզպետարանը սոցապ ծառայության աշխատակիցների միջոցով նախատեսում է օժանդակություն ցույց տալ սոցիալական ապահովության խնդիր ունեցող ընտանիքներին։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում ուղիղ միացման միջոցով հայտնեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

«Ցուցակագրել ենք մեր այն հայրենակիցներին, որոնք ֆինանսական ծանր վիճակում են գտնվում թե՛ նախկինում ունեցած դժվարությունների, թե՛ այս օրերին աշխատանքի չգնալու հետևանքով, մարդկանց, որոնք օրավարձով են աշխատում, որոնք ֆինանսական վիճակով պայմանավորված գուցե չկարողանան սնունդ հայթայթել»,-նշեց մարզպետը:

Նրա խոսքով՝ փորձելու են սոցապ ծառայության աշխատակիցների միջոցով հավաքագրել այդ անձանց, կազմել պատշաճ ցուցակներ, ներկայացնել ՀՀ կառավարություն և աջակցություն ակնկալել: «Կամավորների, մեր աշխատակիցների հսկողության ներքո և նրանց օժանդակությամբ  բաշխումը կկատարվի: Բոլոր դիմումները հնարավոր է առցանց ուղարկել Արարատի մարզպետարան,-նշեց Սարգսյանն ու հավելեց, որ մարդիկ փոտսային բաժանմուքներ կարող են չգնալ, քանի որ առաջիկա օրերին փոստային աշխատկիցները թոշակները կբերեն թոշակառուների բնակարաններ:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին