Գլխավոր » Արարատի մարզպետի դեմ բողոքի ակցիայի մասնակիցների մեջ եղել են Քոչարյանին աջակցող խմբի անդամներ
Քաղաքականություն

Արարատի մարզպետի դեմ բողոքի ակցիայի մասնակիցների մեջ եղել են Քոչարյանին աջակցող խմբի անդամներ

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Այն հերյուրանքները, այն շինծու և անհիմն մեղադրանքնենրը, որոնք ուղղվում են Արարատի  մարզպետին դա աբիժնիկություն և սադրանք է, որի  հետևում  կանգնած են նախկին իշխանության ուժերը, որոնք էլ այդ ամենը հրահրում են»,- newarmenia.am-ի հետ զրույցում խոսելով մարզպետարանում Նորաշենի նախկին գյուղապետի կողմնակիցների կազմակերպած բողոքի ակցիաների մասին՝ ասաց Նորաշեն համայքնի ավագանու անդամ Էդուարդ Չոբանյանը։

«Այդ ամենը սադրանքներ են։ Այսօր էլ երեկ էլ, մեր գյուղի գյուղացիներից  քիչ կան այդ ակցիաների մեջ։ Իր կողքին հավաքված ժողովուրդը իր ամենամոտ հարազատներն են։ Ես հստակ, պաշոտանպես կարող եմ հայտարարել, որ երեկվա և այսօրվա ակցիաներով չի կարելի ասել, որ համայնքի բնակիչների անգամ 10 տոկոսի կարծիքն է արտահայտում։ Հարազատների քանակը դա չի որոշում հասարակության կարծիքը։  Մյուս կողմի մարդիկ էլ, որոնք պահանջում են իր հրաժարականը գյուղի մեծամասնությունն են կազմում։ Եվ նա պետք է ենթարկվի օրենքին և խաղաղ ճանապարհով ազատի համայնքապետարանի  ճանապարհը»,- ասաց Էդուարդ Չոբանյանը։

Հիշեցնենք, որ այսօր մի խումբ քաղաքացիներ մտել են Արարատի մարզպետարան և բողոքում են  մարզպետ Գարիկ Սարգսյանի որոշման դեմ՝ պահանջելով նախկին համայնքապետ Նորայր Գրիգորյանին վերականգնել իր պաշտոնին:

Բացի դա նա նաև նշեց, որ Նորայր Գրիգորյանն այս հարցը  քաղաքականացնում է։

«Բողոքի ակցիների մասնակիցների մեջ Ադեկվադ-ի տղաներից էլ կան։ Էն մեկը, որ  էն ԼԳԲՏ-ների դեմ մեն մենակ պայքարում էր,  ընկել էր փողոցները բարձրախոսով խոսում էր, նա էլ էր այստեղ»,- ասաց  Էդուարդ Չոբանյանը։

 Այնուհետև նա տեղեկացրեց, որ համայնքի արդեն  նախկին ղեկավարի հետ կոնֆլիկտը դեռևս հեղափոխությունից առաջ է սկսվել, երբ վերջինս հաշվետու չի եղել ավագանուն, ավագանու նիստեր չի անցկացրել և պետք չի դա կապել հեղափոխության հետ։

«Հեղափոխությունից առաջ, երբ որ գյուղապետից պահանջում էինք մեր ընդունած  բյուջեի նախատեսած գումարներից ծախսային մասը՝ նա ընկնում էր հիստերիայի մեջ։ Ասում էր՝ ի՞նչ եք պահանջում, ուզում եք գլխիս սարքեք, ես ոչ մեկին հաշվետու չեմ, բացի Արամայիս Գրիգորյանից ու Սերժ Սարգսյանից։ Եվ մեկուկես տարի ավագանին իրենից պահանջել է, որ ավագանուն հաշվետու լինի։ Նա  բերում էր մի թուղթ, որը հաշվետվություն չէր։ Մենք ասում էիքն՝ հատ-հատ քո ծախսային մասը ներկայացրու։ Ինքը պատշաճ չի կատարել իր պարտականությունները։ Նա նախկին իշխանության մասն էր և  թուրը աջուձախ կտրում էր, ինչ անում էր նախկին իշխանությունների ուժով էր անում և  հաշվետու չէր։ Եվ 2018 թվականի հեղափոխությունից հետո, երբ  իրողություն փոխվեց և երկրում սկսեց օրենք ու օրինականությունն աշխատել, մենք սկսեցիքն մի քանի ագամ գրություններ տալ արդեն նրա քարտուղարին՝ պահանջելով  համայնքի բյուջեի հաշվետվությունը, ինքը պատռում էր ու գցում՝ ասելով, որ ես վարչապետի գրություններն եմ 15 օրը մեկ կարդում»,- ասաց Էդուարդ Չոբանյանը։

Ինչից հետո ավագանու անդամները դիմել են մարզպետարան՝ տեղեկացնելով, որ համայնքի ղեկավարը հաշվետվություն չի ներկայացնում։

Ըստ մեր զրուցակցի՝ մարզպետը մի քանի անգամ հրավիրել է կլոր սեղանի շուրջ քննարկել այդ հարցը, բայց նա չի ներկայացել։

Էդուարդ Չոբանյանի խոսքով դրանից հետո իրենք ավագանու արտահերթ նիստ են հրավիրել և որոշել են դադարեցնել համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանի լիազորությունները և դա արել են օրենքով սահմանված կարգով։

Եվ թեև իրենց արգելել են ավագանու արտահերթ նիստն անցկացնել համայնքապետարանի շենքում և քարտուղարը հրաժարվել է կազմել արտահերթ նիստի օրակարգը և  իրենք ելնելով այդ իրավիճակից՝ նիստն անցկացրել են դրսում, այդ մասին պատշաճ ձևով տեղեկացնելով։ Դրանից հետո իրենց ստորագրությամբ որոշումը ներկայացրել են մարզպետին, մեկ օրինակ էլ՝ Նորայր Գրիգորյանին։

Ի հավելումն Էդուրադ Չոբանյանն ասաց, որ իրենց մազրպետը շատ անկողմնակալ, օրինականությունը պահող և սկզբունքային մարդ է, բայց իրենց որոշման ընդունման հետ նա որևէ կապ չունի։ 

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին