17 C
Yerevan
30 Սեպտեմբերի, 2020
101606.4 By Google Analytics 29.09.2020
Գլխավոր » Արարատ Միրզոյանը լուրջ կորուստ է համարում Գեորգի Կուտոյանի մահը
Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը լուրջ կորուստ է համարում Գեորգի Կուտոյանի մահը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը լուրջ կորուստ է համարում Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահը: Այս մասին Միրզոյանն ասաց հունվարի 18-ին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Ուզում եմ իմ խորը ցավակցությունը հայտնել Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ: Սա իսկապես լուրջ կորուստ է: Գեորգի Կուտոյանին հանդիպել եմ 9-10 տարի առաջ, մեկ-երկու շփում եղել է»,- ասաց Միրզոյանը:

Հունվարի 17-ին Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորմամբ: ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ դեպքի վայր են մեկնել ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Վ.Մեսրոպյանը: Դեպքի վայրում աշխատում են ՀՀ ՔԿ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետ Հայկ Գևորգյանի գլխավորությամբ:

Գեորգի Կուտոյանը ծնվել է 1981թ. սեպտեմբերի 30-ին, Երևանում: 2011թ. ՀՀ նախագահի կարգադրությամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախագահի օգնական: 2011-2014թթ. զբաղեցրել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին առընթեր հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահի պաշտոնը: 2016-2018թթ. եղել է ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության տնօրենը։

Նմանատիպ Հոդվածներ

Արարատ Միրզոյանի հայտարարությունը ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի հրաժարականի դիմումի մասին

Նատա Հարությունյան

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի խորհրդարանի նախագահի հետ

Նատա Հարությունյան

Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Արցախի Ազգային ժողովի նախագահի հետ

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին