30 C
Yerevan
6 Հուլիսի, 2020
82425.6 By Google Analytics 05.07.2020
Գլխավոր » Արարատ Միրզոյանը կսպասի՞ 21 օր, թե՞ ավելի շուտ կստորագրի ՍԴ փոփոխությունների մասին օրենքի նախագիծը․ մեկնաբանում է իշխանական պատգամավորը
Այլ Լուրեր

Արարատ Միրզոյանը կսպասի՞ 21 օր, թե՞ ավելի շուտ կստորագրի ՍԴ փոփոխությունների մասին օրենքի նախագիծը․ մեկնաբանում է իշխանական պատգամավորը

հետևեք մեզ նաև Telegram-ում

New Armenia.am-ի զրուցակիցն է ԱԺ «Պետական-իրավական հարցերի» մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 30-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացրել էր, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը հարակից օրենքով իր կողմից չեն ստորագրվելու։Որոշման վերաբերյալ պարզաբանում, սակայն, ներկայացված չէր։ Ըստ Ձեզ, ինչո՞վ  է բացատրվում նախագահի նման որոշումը։

-Չեմ կարող ասել, որովհետև ինչպես նշեցիք, նախագահը չի պարզաբանել, թե ինչու չի ստորագրել, ճիշտ կլինի, որ այդ հարցը ուղղեք նախագահի աշխատակազմին։

-Տիկի՛ն Ջուլհակյան, կարո՞ղ ենք ասել, որ նախագահն այսպիսով իր քաղաքական դիրքորոշումն է արտահայտում տվյալ հարցի վերաբերյալ։

-Այդ կարծիքը չեմ կիսում, չեմ կարծում, որ այդպես է, որովհետև, ինչպես տեսնում եք, նախագահը, կարելի է ասել, հավանության է արժանացրել սահմանադրական փոփոխությունները և այդ փոփոխությունները արդեն ուժի մեջ են մտել, իսկ կոնկրետ այս օրենքի վերաբերյալ՝ չեմ կարող ասել, թե որն է նախագահի որոշման պատճառը։ Չեմ կարծում, որ դա քաղաքական դիրքորոշում է նախագահի կողմից, որը կարող է մեկնաբանվել՝ որպես Սահմանադրական դատարանի բարեփոխումների շուրջ նախագահի արտահայտած դիրքորոշում։

Իրավական առումով՝ նախագահի այս որոշումը ինչպե՞ս կբացատրեք, իրավական ի՞նչ հիմնավորմամբ է նախագահը հրաժարվում օրենքներ ստորագրելուց, եթե այդ լիազորություններից ինքը չի զրկվել։

-Ըստ ՀՀ Սահմանադրության, երբ օրենքի նախագիծը երկրորդ ընթերցումից հետո ԱԺ-ից ուղարկվում է ՀՀ նախագահին, նա քսանմեկօրյա ժամկետում իրավունք ունի կա՛մ ստորագրել օրենքի նախագիծը, կա՛մ դիմել Սահմանադրական դատարան, եթե այս երկուսից որևէ մեկը չի անում, ապա՝ ըստ նույն սահմանադրության, այդ օրենքը ստորագրվում է Ազգային ժողովի նախագահի կողմից, հրապարակվում և ուժի մեջ է մտնում։ Սահմանադրաիրավական կարգավորումները սրանք են։

-Այսինքն՝ որևէ խնդիր չկա՞։

-Ես որևէ խնդիր չեմ տեսնում այստեղ։

Ինչպես արդեն նշեցիք, Սահմանադրության 129-րդ հոդվածի համաձայն՝ Հանրապետության նախագահի կողմից որևէ օրենք չստորագրվելու դեպքում այդ լիազորությունը 21 օր հետո փոխանցվում է ՀՀ Ազգային ժողովի նախագահին: Այսինքն՝ Արարատ Միրզոյանը 21 օր դեռ պետք է սպասի՞, թե՞ կարող է ավելի շուտ ստորագրել օրենքի այս նախագիծը։

-Մեկնաբանման հարց է, ես հիմա զերծ կմնամ մեկնաբանություններից։

-Նախագահի այս որոշումից հետո, Ձեր ընդդիմախոսները կրկին վերահաստատեցին իրենց կարծիքները, որ իշխանության կողմից իրականացվող Սահմանադրական դատարանի բարեփոխումներին ուղղված քայլերը հակասահմանադրական են և հենց այդ պատճառով էլ նախագահը, այսպես ասած, «ձեռքերը լվաց» այս գործընթացից։ Ինչպե՞ս եք վերաբերվում այս մեկնաբանություններին։

-Մեր, այսպես ասած ընդդիմախոսների, որոնք հստակ շրջանակներ են ներկայացնում՝ մերժվածների շրջանակը, որևէ ասածի լուրջ վերաբերվել չեմ կարող։ Համենայնդեպս, իրենք էլ շատ լավ գիտեն, որ այս ամենով իրենց ցանկալի արդյունքը չեն ստանում, շատ լավ գիտեն, որ սահմանադրական փոփոխությունները արդեն իսկ մտել են ուժի մեջ և ՍԴ-ի երեք անդամների լիազորությունները արդեն իսկ դադարել են և հիմա փորձում են տեղեկատվական աղմուկ հանել՝ իրենց սովորության համաձայն։

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

Արարատ Միրզոյանն ու Վյաչեսլավ Վոլոդինը հեռախոսազրույց է ունեցել

Սերինե

Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ

Սերինե

Արարատ Միրզոյանը շնորհավորել է դատախազներին եւ դատախազության համակարգի աշխատակիցներին

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին