19 C
Yerevan
24 Սեպտեմբերի, 2020
99686.4 By Google Analytics 23.09.2020
Գլխավոր » Արբանյակային լուսանկարները ցույց են տվել ԿԺԴՀ-ի միջուկային օբյեկտի վնասվածքները
Այլ Լուրեր

Արբանյակային լուսանկարները ցույց են տվել ԿԺԴՀ-ի միջուկային օբյեկտի վնասվածքները

Արբանյակային լուսանկարները վկայում են այն մասին, որ Հյուսիսային Կորեայում վերջերս տեղի ունեցած հեղեղումները, հնարավոր Է, վնաս են հասցրել պոմպակայաններին, որոնք միացված Էին Յոնբենում գտնվող երկրի գլխավոր միջուկային օբյեկտին: Այդ մասին հաղորդում Է 38 North ամերիկյան կայքը, որն զբաղվում Է ԿԺԴՀ-ի խնդիրներով: Վերլուծելով օգոստոսի 6-ի արբանյակային լուսանկարները՝ կայքի փորձագետները հայտարարել են, որ ջուրը «հասել Է երկու պոմպակայանների, որոնք սպասարկում են Յոնբենի միջուկային համալիրի ռեակտորները: «Օգոստոսի 6-ի լուսանկարները, հուլիսի 22-ի պատկերների համեմատությամբ, ցույց են տալիս ջրի մակարդակի կտրուկ բարձրացում Կուլեն գետում, որը հոսում Է Յոնբենի համալիրի կողքով»,-նշվում Է հոդվածում:

«Պոմպերի եւ խողովակաշարերի վնասումը պոմպակայանների ներսում ամենախոցելի տեղն Է ռեակտորների համար: Եթե ռեակտորներն աշխատեին, ապա դրանց սառեցման անհնարինությունը կպահանջեր դրանք կանգնեցնել»,-ասվում Է զեկույցում: Կորեական թերակղզում մոլեգնել են տեւական անձրեւները, առաջացնելով հեղեղումներ եւ փլուզումներ, որոնք հանգեցրել են ավերածությունների եւ մարդկանց զոհվելու ինչպես Հյուսիսային, այնպես Էլ Հարավային Կորեայում: Յոնբենը ԿԺԴՀ-ի խոշորագույն միջուկային օբյեկտն Է, որը հիմնվել Է 1964 թվականին: Ամփոփելով ԱՄՆ-ԿԺԴՀ երկրորդ գագաթնաժողովի արդյունքները՝ հյուսիսկորեական կողմը հայտարարել Է, որ Փհենյանը պատրաստ Է եղել «ընդմիշտ եւ լիովին» փակել Յոնբենի միջուկային օբյեկտները՝ միջազգային պատժամիջոցները մասնակիորեն հանելու դիմաց: Գագաթնաժողովի ընթացքում համաձայնություն ձեռք չի բերվել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Նմանատիպ Հոդվածներ

ԿԺԴՀ-ն ուժեղացնում է վերահսկողությունը Չինաստանի հետ սահմանին

Անի Գրիգորյան

ԿԺԴՀ-ն երկու հրթիռ Է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին