Գլխավոր » Արդարը շատ համարձակ պիտի կանգնի իրեն նեղողների հանդեպ
Այլ Լուրեր

Արդարը շատ համարձակ պիտի կանգնի իրեն նեղողների հանդեպ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Այն ժամանակ արդարը շատ համարձակ պիտի կանգնի իրեն նեղողների հանդեպ, և նրանք, ովքեր արհամարում էին նրա վաստակը, տեսնելով նրան, պիտի խռովվեն սաստիկ երկյուղից և պիտի զարհուրեն նրա սքանչելի փրկության համար: Նրանք պիտի զղջան իրենց մտքում և հոգու նեղությունից ճնշված՝ պիտի հառաչեն ու ասեն. «Սա այն մարդն է, որին մենք ծաղրում էինք մի ժամանակ և նախատինք էինք տալիս: Մենք՝ անմիտներս, նրա վարքը մոլորություն էինք համարում, իսկ նրա վախճանը՝ անարգանք: Բայց նա ինչպե՞ս դասվեց Աստծո որդիների շարքը՝ դառնալով սրբերին վիճակակից: Ուրեմն մենք մոլորվեցինք ճշմարտության ճանապարհից, արդարության լույսը չլուսավորեց մեզ, և մեր սրտերում չծագեց արդարության արեգակը: Մենք խրվեցինք անօրինության և կորստյան շավիղների մեջ, գնացինք անկոխ անապատներով և չճանաչեցինք Տիրոջ ճանապարհները: Ի՞նչ շահ բերեց մեզ հպարտությունը, և ի՞նչ նպաստ բերեց մեզ հարստությամբ պարծենալը: ( Իմաստություն Սողոմոնի 5.1-8 )

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին