23 C
Yerevan
22 Սեպտեմբերի, 2020
99091.2 By Google Analytics 21.09.2020
Գլխավոր » Արդյոք այսօր պե՞տք է շնորհավորել Բելառուսի իրավապահներին
Այլ Լուրեր

Արդյոք այսօր պե՞տք է շնորհավորել Բելառուսի իրավապահներին

Հայ հասարակությունն ուշի ուշով հետևում է Բելառուսում տեղի ունեցող զարգացումներին: Դա բնական է՝ հաշվի առնելով այն զգացմունքները, որ կային մեզանում 2 տարի առաջ:

Միջպետական հարաբերությունները ենթադրում են այլ տրամաբանություն, և Հայաստանի վարչապետի շնորհավորանքը տեղավորվում է հենց այդ հարթության մեջ: Բազմաթիվ անվտանգային, տնտեսական զարգացման մարտահրավեր ունեցող Հայաստանը, ցավոք իրեն չէր կարող թույլ տալ զգացմունքային քայլեր անելու ճոխություն:  Newarmenia.am-ն անդրադարձել էր խնդրին՝ նշելով բազմաթիվ գործոններ, որոնք ազդեցություն են ունեցել նման որոշման կայացման մեջ:

Բելառուսում հետագայում ծավալվող իրադարձությունների նկատմամբ միջազգային հանրության կոշտ արձագանքը, Հայաստանի կարևորագույն գործընկեր՝ Եվրոպական Միության՝ մեկը մյուսին հաջորդող քննադատական պաշտոնական հայտարարությունները, Բելառուսի նախագահի, իրավապահների անթաքույց, նույնիսկ ցուցադրական բռնի գործողությունները հարկադրեցին Հայաստանի ղեկավարության շրջահայաց մոտեցում որդեգրել բարեկամ այդ երկրի նկատմամբ: Պատահական չէ, որ վարչապետ Փաշինյանը ձեռնպահ մնաց Լուկաշենկոյին ծննդյան (օգոստոսի 30-ին) առթիվ շնորհավորելուց, ինչն ընդունված է ԵԱՏՄ շրջանակներում: Ավելորդ է նշել, որ այսօր էլ այն, ինչ կատարվում է Բելառուսում և դրա շուրջ, մեծ հետաքրքրություն ու անհանգստություն է առաջացրել մեր հասարակության լայն շրջանում: Վարչապետի այդ քայլը միանշանակ դրական ընդունվեց, հաշվի առնելով այն համակրանքը, որ առկա է պայքարի դուրս ելած բելառուս ժողովրդի նկատմամբ:

Եւ ահա քննչական ծառայության ղեկավար Հայկ Գրիգորյանի ջերմ շնորհավորանքը Բելառուսի իր գործընկերոջը, կարծես, դուրս էր քաղաքական ղեկավարության մոտեցումների շրջանակից: Հայտնի է, թե ինչպիսի մեթոդներով են աշխատում Բելառուսի իրավապահները այս օրերին, ինչպիսի խախտումներ են գրանցվում միջազգային կազմակերպությունների, տեղական դիտորդների կողմից: Եւ այս համատեքստում նման շնորհավորանքը, այն էլ հրապարակային, կարծես, պաշտոնական Երևանի դիրքրոշման փոփոխության մասին է խոսում:  Ինչո՞ւ ենք պնդում, որ սա պաշտոնական մոտեցում է. անցած տարվա սեպտեմբերին ԱԳՆ նախաձեռնությամբ ընդունվեց ՀՀ Կառավարության որոշում՝ կարգ՝  արտաքին քաղաքական գործունեության համակարգման վերաբերյալ: Այդ կարգի 4-րդ կետի համաձայն. «Արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման համակարգի այլ մարմիններն իրենց միջազգային բնույթի գործունեությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համաձայնեցված:» Այսպիսով կարելի է վստահ լինել, որ այդ շնորհավորանքը չէր կարող տեղ հասնել առանց ՀՀ ԱԳՆ դրական կարծիքի:

Բելառուսում տեղի ունեցողը ունի ոչ միայն արտաքին քաղաքական նշանակություն մեզ համար, այլև հոգեբանական, նույնիսկ՝ ներքաղաքական: Այս տեսանկյունից մեր հասարակությունը կարիք ունի հստակ ուղերձների՝ մենք պե՞տք է շնորհավորենք Բելառուսի պաշտոնատար անձանց, շնորհավորելուց ինչպիսի՞ ձևակերպումներ օգտագործենք, թե՞ առհասարակ՝ պետք է ձեռնպահ մնալ, հատկապես այս լարված օրերին: Մեր հասարակությունը տեսավ Բատկայի ծննդյան առթիվ մեր իշխանությունների զգուշավոր վերաբերմունքը, մի քանի օր անց էլ ականատես է լինում այլ դիրքորոշման: Նկատենք, որ այս ամենը տեսնում և վերլուծում են նաև մեր բոլոր գործընկերները, անելով համապատասխան հետևություններ: Նման հարցերում հստակ մոտեցումները շատ կարևոր են:   

Նմանատիպ Հոդվածներ

Բելառուսում տեղի ունեցողի վերաբերյալ մեր և իշխանության տեսակետների միջև հակասություն չկա․ Արմեն Մարտիրոսյան

Սերինե

Տիխանովսկայան կարևորել է Բելառուսի և Ռուսաստանի լավ հարաբերությունների պահպանումը

Նատա Հարությունյան

Բելառուսն առաջինը կստանա կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան պատվաստանյութը

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին