6 C
Yerevan
27 Հոկտեմբերի, 2020
108579.2 By Google Analytics 26.10.2020
Գլխավոր » Արեւելյան Միջերկրականի երկրներն ստորագրել են գազի կազմակերպության ստեղծման համաձայնագիր
Այլ Լուրեր

Արեւելյան Միջերկրականի երկրներն ստորագրել են գազի կազմակերպության ստեղծման համաձայնագիր

Արեւելյան Միջերկրականի պետություններն ստորագրել են գազի կազմակերպության ստեղծման համաձայնագիր՝ կենտրոնակայանը Կահիրեում: Այդ մասին հայտնել Է Եգիպտոսի նավթի եւ հանքային պաշարների նախարարությունը, որտեղ սեպտեմբերի 22-ին տեղի Է ունեցել Արեւելյան Միջերկրականի երկրների գոյություն ունեցող գազի ֆորումը յոթ մասնակից երկրների ներկայացուցիչների մասակցությամբ լիարժեք կազմակերպության վերափոխելու Խարտիայի ստորագրման արարողությունը:

«Ֆորումը, որն ստեղծվել Է 2019 թվականին, նպատակամիտված Է տարածաշրջանային Էներգետիկական շուկայի ստեղծմանը, առեւտրական հարաբերությունների ամրապանդմանը եւ մասնակից երկրներում պահանջարկի եւ առաջարկի բավարարմանը»,- մեջբերում Է Al Arabiya հեռուստաալիքը գերատեսչության հայտարարությունը: Հաղորդագրության մեջ նշված Է, որ նոր կազմակերպությունը կոչված Է ապահովելու Արեւելյան Միջերկրականի տարածաշրջանից Եվրոպա եւ այլ պետություններ բնական գազի արտահանումը:

Ինչպես սեպտեմբերի 21-ին հայտարարել Է Իսրայելի Էներգետիկայի նախարար Յուվալ Շտայնիցը, «Գազի արեւելամիջերկրական ֆորումը, որը մինչեւ հիմա սոսկ քննարկումների հարթակ Էր, փաստորեն վերածվում Է միջազգային կազմակերպության»: Նոր տարածաշրջանային կառույցի կանոնադրության վրա տեսախորհրդաժողովի ռեժիմով աշխատել են Եգիպտոսի, Իսրայելի, Հունաստանի, Կիպրոսի, Հորդանանի, Պաղեստինի եւ Իտալիայի Էներգետիկայի նախարարների ներկայացուցիչները: «Մենք ձգտում ենք դառնալու տարածաշրջանային Էներգետիկական կենտրոն»,- խարտիան ստորագրելուց հետո հայտարարել Է Եգիպտոսի նավթի եւ հանքային պաշարների նախարար Թարիք ալ Մուլլան: Կահիերում շահագրգռված են կազմակերությանը երկու երկրների՝ Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի միացման հարցում: 2018 թվականի սեպտեմբերին Կահիրեն հրաժարվել Է գազի ներմուծումից՝ անցնելով լիակատար ինքնաապահովման: Դեռ ավելին, Եգիպտոսը հայտարարել Է արտասահմանին մատակարարումները վերսկելու պատրաստակամության մասին: Նույն թվականին Եգիպտոսը եւ Կիպրոսն ստորագրել են Միջերկրական ծովի հատակով խողովակաշար գցելու համաձայնագիր՝ հեղուկացված բնական գազը Եվրոպայի երկրներ վերաարտահանելու նպատակով: Եգիպտոսը նաեւ պատրաստակամություն Է հայտնել իսրայելական գազը Եվրոպա փոխադրելու հեղուկացված գազի եգիպտական կայանքներով: Հորդանինի հետ կնքվել Է բնական գազի մատակարարումների պարտավորագիր Աքաբայի քիմիական համալիրի նպատակաների համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ Հոդվածներ

Գազի սակագնի բարձրացումը կազմակերպությունների համար կբերի նրանց թողարկած ապրանքների թանկացմանը. Կառլեն Խաչատրյան

Սերինե

Բնակչության համար գազի սակագինը կմնա անփոփոխ. ՀԾԿՀ-ն հաստատեց իր առաջարկած սակագները

Սերինե

ՀԾԿՀ-ն առաջարկեց բնակչությանը վաճառվող գազի սակագինը թողնել անփոփոխ

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին