9 C
Yerevan
4 Ապրիլի, 2020
52740 By Google Analytics
Գլխավոր » Արթուր Դավթյանի ուշագրավ որոշումը. «Ժողովուրդ»
թերթերի տեսություն

Արթուր Դավթյանի ուշագրավ որոշումը. «Ժողովուրդ»

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Ժողովուրդ» թերթը գրում է.

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը մի ուշագրավ որոշում ստացավ ՀՀ գլխավոր դատախազությունից: Բանն այն է, որ անձամբ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է Վճռաբեկ դատարան եւ միջնորդել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ հունվարի 23-ի՝ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրին վերաբերող որոշումը:

Խոսքն այն որոշման մասին է, որով բեկանվել էր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի ապրիլի 18-ի որոշումը, որով վերծանվել էին «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանի հեռախոսազանգերը:

Ինչպես հայտնի է, տեւական ժամանակ Հատուկ քննչական ծառայությունը լծված է «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների գաղտնազերծման աշխատանքին, հատկապես՝ «Մարտի 1»-ի գործով որոշ նախկին եւ ներկա պաշտոնյաների նախաքննական ցուցմունքների հրապարակումից հետո: ՀՔԾ-ն անգամ վերծանել էր Քնար Մանուկյանի հեռախոսային զանգերը, որպեսզի պարզի՝ ով է զանգահարել լրագրողին կամ հակառակը, եւ նրանցից ով է տվել «Մարտի 1»-ի գործով ցուցմունքները լրագրողին. Քնար Մանուկյանն անմիջապես այդ գործողությունները բողոքարկեց Վերաքննիչ դատարանում: Եվ հունվարի 23-ին Վերաքննիչ դատարանը, դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, բավարարեց Քնար Մանուկյանի բողոքը՝ հայտարարելով, որ ՀՔԾ-ի գործողություններն ապօրինի են եղել:

Եվ, ահա, Վերաքննիչ դատարանի որոշումից մեկ ամիս անց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը որոշել է բողոքարկել այն՝ Վճռաբեկ դատարանին միջնորդելով բեկանել լրագրողի օգտին կայացված վճիռը։ Այս միջնորդությունն ուշագրավ է այնքանով, որ այն արվել է անձամբ գլխավոր դատախազի կողմից:

Ընդգծենք՝ շատ հազվադեպ է եղել, երբ որոշումը բեկանելու միջնորդություն ներկայացնում է հենց գլխավոր դատախազը. սովորաբար դա անում են նրա տեղակալները։ «ժողովուրդ» օրաթերթի հարցով, սակայն, դատախազն անձամբ է որոշել զբաղվել։

Ուսումնասիրելով իրավիճակը՝ կարող ենք արձանագրել, որ անձամբ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից նման միջնորդություններ եղել են՝ կապված «Մարտի 1»-ի գործով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը վերացնելու եւ Մուշեղ Սաղաթելյանի արդարացման վերաբերյալ քրեական գործի հետ: Ստացվում է՝ Դավթյանն անձամբ է հանձն առել զբաղվել մեր օրաթերթի գլխավոր խմբագրի գործով եւ բեկանելու միջնորդություն ներկայացնել:

Առնվազն տարօրինակ է՝ ինչու է Դավթյանն այդքան շահագրգռված: 

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Նմանատիպ Հոդվածներ

Արթուր Դավթյանը 2008թ իրադարձություններին վերաբերող դատավճիռը բեկանելու միջնորդություն է ներկայացրել

Diana Amirkhanyan

Հայոց բանակը մեր ժողովրդի դարերով սպասված արարումն է. ՀՀ գլխավոր դատախազի ուղերձը

Diana Amirkhanyan

Այս պահին նախնական բավականաչափ տվյալներ վկայում են ինքնասպանության մասին․ Գլխավոր դատախազը՝ Գ․Կուտոյանի մահվան դեպքի մասին

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին