28 C
Yerevan
20 Սեպտեմբերի, 2020
98630.4 By Google Analytics 19.09.2020
Գլխավոր » Արթուր Մեսչյանն օգոստոսի 17-ից կազատվի Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից
Այլ Լուրեր

Արթուր Մեսչյանն օգոստոսի 17-ից կազատվի Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից

 Արթուր Մեսչյանը 2020 թվականի օգոստոսի 17-ից կազատվի Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնից: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Հրաչյա Սարգսյանի որոշումը տեղադրված է քաղաքապետարանի պաշտոնական կայքում:

Որոշման մեջ, մասնավորապես, ասված է. «Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48.1-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Ա. Մեսչյանի դիմումը՝
1.Արթուր Մեսչյանին՝ 2020 թվականի օգոստոսի 17-ից ազատել Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնից:
2.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ կատարել վերջնահաշվարկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը գտնվում է կարճաժամկետ արձակուրդում:

Նմանատիպ Հոդվածներ

Հպարտ եմ, որ պարոն Մեսչյանի հետ միասին աշխատելու հնարավորություն եմ ունեցել. Հայկ Մարության

Անի Գրիգորյան

Արթուր Մեսչյանը դեռևս ազատման դիմում չի ներկայացրել. Հայկ Մարության

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին