23 C
Yerevan
14 Օգոստոսի, 2020
91964.8 By Google Analytics 13.08.2020
Գլխավոր » Արթուր Վանեցյանը հրավիրվել է ընդամենը բացատրություն տալու, սա քաղաքական հետապնդում չէ․ ԱԱԾ
Իրավունք

Արթուր Վանեցյանը հրավիրվել է ընդամենը բացատրություն տալու, սա քաղաքական հետապնդում չէ․ ԱԱԾ

հետևեք մեզ նաև Telegram-ում

 «Արթուր Վանեցյանը հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն բացատրություն ներկայացնելու համար ընդամենը, որևէ քրեական գործ Արթուր Վանեցյանի նկատմամբ չկա հարուցված։ Այլ գործի շրջանակներում նա հրավիրվել է բացատրություն տալու»,- NewArmenia.am –ին այս մասին հայտնեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից։

Մեր հարցին, թե ի՞նչ գործի շրջանակներում է հրավիրվել բացատրություն տալու, և արդյոք սա քաղաքական հետապնդո՞ւմ է, ԱԱԾ մամուլի կենտրոնից ասացին, որ սա քաղաքական հետապնդում չէ, և որ այս պահին չեն ասելու, թե ինչ գործի մասին է խոսքը։

Հիշեցնենք, որ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն այսօր առավոտյան իր փաստաբան Լուսինե Սահակյանի հետ ներկայացել է ԱԱԾ։

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

«Հայրենիք»-ԲՀԿ կապը վերջնականապես խզվել է. «Ժամանակ»

Սերինե

Վանեցյանի քաղաքական կշիռն այնքան մեծ չէ, որ իշխանությունը վախենա և քաղաքական հետապնդում սկսի նրա դեմ․ Աղասի Մարգարյան

Անի Գրիգորյան

Արթուր Վանեցյանը հրաժարվել է նախապատրաստվող գործով բացատրություն տալ

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին