7 C
Yerevan
24 Հոկտեմբերի, 2020
108176 By Google Analytics 23.10.2020
Գլխավոր » Արծվաբերդի մոտ բռնկված հրդեհը մեկուսացվել է. այրվում է մոտ 15 հա անտառածածկ տարածք
Քաղաքականություն

Արծվաբերդի մոտ բռնկված հրդեհը մեկուսացվել է. այրվում է մոտ 15 հա անտառածածկ տարածք

Տավուշի մարզի Արծվաբերդ  գյուղի «Քոլագիր» կոչվող հանդամասու գտնվող անտառածածկ տարածքի հրդեհը մեկուսացվել է։ Այրվում է մոտ 15 հա անտառածածկ տարածք: Ժամը 19:45-ին մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Նոյեմբերի 6-ին, ժամը 11:29-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի «Քոլագիր» կոչվող հանդամասում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության Չինարիի, Մովսեսի, Ներքին Կարմիր Աղբյուրի, Այգեպարի, Չորաթանի հենակետերից մեկական մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Քոլագիր» կոչվող հանդամասում այրվում է անտառածածկ տարածք:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 56 փրկարար ծառայող և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի 21 աշխատակից:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:50-ին: Այրվում է մոտ 15 հա անտառածածկ տարածք:

Ժամը 19:45-ին մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ Հոդվածներ

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 44.2 հա տարածքում բռնկված հրդեհները

Անի Գրիգորյան

Նալբանդյան գյուղի դպրոցում բռնկված հրդեհը մարվել է

Անի Գրիգորյան

Մոլդովական 2/2 շենքում հրդեհը մարվել է․ տուժածներ չկան

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին