20 C
Yerevan
29 Սեպտեմբերի, 2020
101472 By Google Analytics 28.09.2020
Գլխավոր » «Արմաթ» լաբորատորիաների և Կառավարության համագործակցության մասին` թվերով
Գիտակրթական

«Արմաթ» լաբորատորիաների և Կառավարության համագործակցության մասին` թվերով

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի իրականացմանը պետական բյուջեից ֆինանսական միջոցների հատկացումը սկսվել է 2014 թվականից: ՀՀ պետական բյուջեով «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ին նախատեսվել է տրամադրել  շուրջ՝

2014 թվականին`  14, 4 մլն  դրամ

2015 թվականին`   23,4 մլն հազար դրամ

2016 թվականին`  23,4 մլն  դրամ,

2017 թվականին` 127 մլն դրամ,

2018 թվականին`    187 մլն  դրամ,

2019 թվականին` 352,2 մլն

2020 թվականին նախատեսվել է 671,7 մլն  դրամ:

Մինչև 2018 թվականը պետական միջոցներով հատկացված ֆինանսավորումը նախատեսված է եղել բացառապես խմբակավարների աշխատավարձի համար:

2019 թվականին 352,2 մլն դրամը նախատեսվել է որպես խմբակավարների աշխատավարձ, նույն թվականին հատկացվել է հավելյալ 834 մլն 250 հազար դրամ` թվով 284 նոր լաբորատորիաների սարքավորումների ձեռքբերման համար:

Ընդգծենք, որ 2019 թվականի պետական բյուջեով ի սկզբանե նախատեսված էր միայն խմբակավարների աշխատավարձը: Հավելյալ 834 մլն 250 հազար դրամի հատկացումը հնարավոր է դարձել պետական բյուջեի հավելյալ հարկային մուտքերի հաշվին: Խմբակավարների վերապատրաստման համար ֆինանսավորում երբեք չի հատկացվել: 2020թ.-ի 671,7 մլն.  դրամը նախատեսված է 707 խմբակի համար. այս պահին գործում է 575 խմբակ:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին