21 C
Yerevan
14 Օգոստոսի, 2020
91798.4 By Google Analytics 13.08.2020
Գլխավոր » Արման Բաբաջանյանը հեղափոխության պաշտպանության կարիք է տեսնում
Քաղաքականություն

Արման Բաբաջանյանը հեղափոխության պաշտպանության կարիք է տեսնում

հետևեք մեզ նաև Telegram-ում

 ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը կարծում է, որ թավշյա հեղափոխությունը պատմական հնարավորություն է տվել կառուցելու ավելի լավ երկիր, սակայն նախկին իշխանության ներկայացուցիչներն այսօր փորձ են անում կանգնեցնել դրա ընթացքը: Բաբաջանյանը մտահոգված է նաև ներկայիս իշխանության կազմից ոմանց վարած քաղաքականությամբ: Բաբաջանյանը նման տեսակետ հայտնեց Երևանում դեկտեմբերի 14-ին իր նախաձեռնությամբ հրավիրված քաղաքական հավաքին՝ հեղափոխության օրակարգը պաշտպանող քաղաքական, հասարակական միավորների և անհատների մասնակցությամբ։

«Միավորման գաղափարն ու անհրաժեշտությունը շատ պարզ է ու հստակ: 2018-ին թավշյա հեղափոխությունը մեզ բոլորիս պատմական հնարավորություն է տվել՝ կառուցելու ավելի լավ երկիր, ավելի ազատ ու ավելի ժողովրդավարական հասարակություն, կառուցելու մեր բոլորի երազած Հայաստանը: Սակայն այդ ճանապարհը հեշտ չէ, այն անցնում է բազմաթիվ խորխորատների ու մարտահրավերների միջով: Հեղափոխության, դրա անշրջելիության գաղափարն, ըստ էության, վտանգի է ենթարկվում ամեն օր: Վտանգը բխում է ակնհայտ ռևանշի օրակարգ ունեցող նախկին իշխանության ներկայացուցիչների կողմից, որոնց նպատակն ամեն գնով հեղափոխության ընթացքը կանգնեցնելն ու հին Հայաստանը վերադարձնելն է։ Հեղափոխությունը արգելակել է ժողովրդին հարստահարելու, երկիրը թալանելու նրանց հնարավորությունը, և նրանք ամեն ինչ անում են անցյալի այդ հոռի բարքերը վերակենդանացնելու համար»,-ասաց Բաբաջանյանը:

Պատգամավորի կարծիքով, սակայն, հեղափոխությանը սպառնացող վտանգները չեն սահմանափակվում միայն նախկին իշխանության ներկայացուցիչների նկրտումներով: Բաբաջանյանը կարծում է, հեղափոխությունը վտանգում են նաև հենց հեղափոխության, իշխանության որոշ ներկայացուցիչներ՝ իրենց ոչ պրոֆեսիոնալիզմով և ոչ կոմպետենտությամբ: Նրա կարծիքով՝ հեղափոխության սպառնալիք է ներկայացնում նաև պետական կառավարման համակարգը: «Դա նշանակում է, որ հեղափոխությունն ունի պաշտպանության կարիք՝ ինչպես այն վտանգող նախկին ռևանշիստներից, այնպես էլ իշխանության մաս կազմող շատ ու շատ անհատներից և համակարգերից»,-նշեց նա:

Բաբաջանյանը նշեց՝ իրենց խնդիրն է հեղափոխության ընթացքը շրջելու հնարավորությունը չեզոքացնելը: Նա վստահեցրեց՝ ինքը հեղափոխական չէ ու չի եղել, բայց և չի կարող չլինել Հայաստանին  տրված այս բացառիկ հնարավորության պաշտպաններից մեկը: «Ինձ համար հեղափոխությունը հենց այդ հնարավորություն է. ավելի լավ, ավելի ամուր, ավելի անվտանգ ու պաշտպանված Հայաստան երկիր ունենալու հնարավորությունը»,-ասաց պատգամավորն ու վստահություն հայտնեց, որ իր այդ համոզումը կիսում են հավաքին մասնակցող անձինք:

Նմանատիպ Հոդվածներ

Թե ինչու առաջադրված 3 թեկնածուները չեն կարող լինել ՍԴ դատավորներ․ Արման Բաբաջանյանը պատգամավորական խումբ կստեղծի՝ համապատասխան փաստեր ներկայացնելու համար

Անի Գրիգորյան

Հայաստանի նախագահի պաշտոնը զավթած այս մարդակերը Հայաստանը վերածեց կալվածքի, իսկ իշխանությունը՝ փակ բաժնետիրական ընկերության․ Ա․ Բաբաջանյան

Սերինե

Հույսի վերջին հանգրվանը տեռո՞ր

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին