21 C
Yerevan
14 Օգոստոսի, 2020
91795.2 By Google Analytics 13.08.2020
Գլխավոր » Արման Բաբաջանյանը չի բացառում առաջիկայում կուսակցություն հիմնելու հավանականությունը
Քաղաքականություն

Արման Բաբաջանյանը չի բացառում առաջիկայում կուսակցություն հիմնելու հավանականությունը

հետևեք մեզ նաև Telegram-ում

 ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը, որը վերջերս է լքել «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, չի բացառում, որ առաջիկայում կարող է հիմնել իր կուսակցությունը: Բաբաջանյանն այս մասին ասաց իր նախաձեռնությամբ հրավիրված հեղափոխության օրակարգը պաշտպանող քաղաքական, հասարակական միավորների և անհատների մասնակցությամբ քաղաքական հավաքից հետո լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք կուսակցություն ստեղծելու մտադրություն ունի:

«Այս հավաքը՝ լրիվ առանձին: Ես չեմ բացառում, որ  լրիվ առանձին իմ կուսակցության նախաձեռնության շուրջ կլինեն զարգացումներ, խմորումներ, քննարկումներ»,-ասաց Բաբաջանյանն ու հավելեց՝ այդ մասին, հավանաբար, առիթ կունենա խոսելու հաջորդ տարի:

Անդրադառնալով իր ներկայիս գործունեությանը՝ Բաբաջանյանը նշեց, կարծում է, որ իրեն ոչինչ չի խանգարի, որպեսզի իր առանձին գործունեությունը որպես պատգամավոր կարողանա շարունակել խորհրդարանում:

Նմանատիպ Հոդվածներ

«Լուսավոր Հայաստան»-ը կներկայացնի «Արտակարգ դրությունը վերացնելու մասին» որոշման նախագիծ

Նատա Հարությունյան

Թե ինչու առաջադրված 3 թեկնածուները չեն կարող լինել ՍԴ դատավորներ․ Արման Բաբաջանյանը պատգամավորական խումբ կստեղծի՝ համապատասխան փաստեր ներկայացնելու համար

Անի Գրիգորյան

Հայաստանի նախագահի պաշտոնը զավթած այս մարդակերը Հայաստանը վերածեց կալվածքի, իսկ իշխանությունը՝ փակ բաժնետիրական ընկերության․ Ա․ Բաբաջանյան

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին