7 C
Yerevan
24 Հոկտեմբերի, 2020
108179.2 By Google Analytics 23.10.2020
Գլխավոր » Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել Վարդենիսի գյուղերի հրետակոծության վերաբերյալ
Այլ Լուրեր

Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել Վարդենիսի գյուղերի հրետակոծության վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել Գեղարքունիքի մարզի Վարդենիսի գյուղերի հրետակոծության վերաբերյալ: Ներկայացնում ենք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը:

«Վաղ առավոտից Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիսի գյուղերը ենթարկվում են հրետակոծության ադրբեջանական կողմից։ Այս պահի տվյալները վկայում են, որ խաղաղ բնակչությունը գտնվում է ակնհայտ նպատակային հրետակոծության տակ:

Սպանվել է մեկ խաղաղ բնակիչ, ինչը հաստատվել է Մարդու իրավունքների պաշտպանի հրատապ հարցումներով պաշտոնական աղբյուրներով:

Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին ահազանգեր են ներկայացրել խաղաղ բնակիչները և տրամադրել նաև մոտ մեկ ժամ առաջ արված հրետակոծության լուսանկարներ:

Հրետակոծության մասին Մարդու իրավունքների պաշտպանին ահազանգեր է ներկայացրել Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատանի բժշկական անձնակազմը՝ նշելով հրետակոծության պատճառով խնամյալների մոտ առաջացած վախի ու տագնապի մասին: Հրետակոծության փաստերը նաև հաստատվել են պաշտոնական հարցման արդյունքներով:

Առավոտյան այրվել է նաև քաղաքացիական ավտոբուս թիրախային ԱԹՍ հարձակման արդյունքում»։ 

Նմանատիպ Հոդվածներ

Հայաստանի ՄԻՊ-ը ձեռք է բերել հայ գերիների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի դաժան վերաբերմունքը ցուցադրող երկու տեսանյութ և լուսանկարներ

Նատա Հարությունյան

Արման Թաթոյանը կոչ է անում միասնաբար պահպանել հակահամաճարակային կանոնները

Անի Գրիգորյան

Անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել հումանիտար աղետը. ՄԻՊ-ը կոչով դիմել է միջազգային հանրությանը

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին