21 C
Yerevan
8 Օգոստոսի, 2020
90707.2 By Google Analytics 07.08.2020
Գլխավոր » Արման Խաչատրյանն ապատեղեկատվություն է համարում դատավոր Վահագն Մելիքյանին ԱԱԾ հրավիրելու լուրը
Այլ Լուրեր

Արման Խաչատրյանն ապատեղեկատվություն է համարում դատավոր Վահագն Մելիքյանին ԱԱԾ հրավիրելու լուրը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Մամուլում հրապարակված տեղեկատվությունը, թե ԱԱԾ է հրավիրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի դատավոր Վահագն Մելիքյանը, որին իբր ցույց են տրվել իր մասնակցությամբ անձնական բնույթի տեսաձայնագրություն և պահանջել բավարարել Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ ՊԵԿ-ի նոր միջնորդությունը, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ  Արման Խաչատրյանը։

«Ավելին, այս բացահայտ ապատեղեկատվությունը կարելի է գնահատել որպես ակնհայտ ցինիզմ Դատական իշխանության և Ազգային անվտանգության ծառայության նկատմամբ, ինչն առերևույթ միտում ունի հանրության շրջանում կանխակալ կարծիք ձևավորելու և կասկածի տակ առնելու դատավորի կողմից առաջիկայում կայացվելիք որոշումը»,- նշել է նա:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին