19 C
Yerevan
24 Հոկտեմբերի, 2020
108204.8 By Google Analytics 23.10.2020
Գլխավոր » Արմավիրում թունավորվել են ինքնաթոր օղուց. արտադրողը ձերբակալվել է
Այլ Լուրեր

Արմավիրում թունավորվել են ինքնաթոր օղուց. արտադրողը ձերբակալվել է

Ըստ նախնական վարկածի՝ Արմավիրում անձինք թունավորվել են մեթիլ սպիրտից: Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ լրատվության և հանրային կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը:

«Սննդի անտվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնը ահազանգ է ստացել այն մասին, որ սննդային թունավորման կասկածանքով Արմավիր բժշկական կենտրոն են տեղափոխվել քաղաքացիներ: Որոշ քաղաքցիների կյանքը փրկել չի հաջողվել:
ՀՀ ոստիկանության Արմավիրի վարչության և ՀՀ քնչական կոմիտեի Արմավիրի մարզային քնչական վարչության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել է ենթադրյալ օղի արտադրողը: Այս պահի դրությամբ բռնագրավվել է չիրացված ոգելից խմիչքի խմբաքանակ, քայլեր են արվում նաև քաղաքացիների կողմից ձեռք բերված խմբաքանակները հայտնաբերելու և բռնագրավելու ուղղությամբ»,- նշում է Հարությունյանը:

ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչներին են միացել նաև Երևանի կենտրոնից մասնագետներ, որոնց նշյալ օղու առգրավված խմբաքանակից տրամադրվել են նմուշներ` լաբորատոր փորձաքննություն իրականացնելու համար: «Արդյունքների մասին կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն: ՍԱՏՄ ևս մեկ անգամ կոչ է անում քաղաքացիներին զերծ մնալ անհայտ ծագման ոգելից խմիչքներ օգտագործելուց»,- տեղեկացնում է Հարությունյանը:

Արմավիրում անհայտ ծագման ալկոհոլի թունավորումից 11 մահվան դեպք է արձանագրվել: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելըաշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) 3-րդ մասի հատկանիշներով:

Նմանատիպ Հոդվածներ

ՍԱՏՄ-ն անցկացրել է խստացված ստուգայցեր ոստիկանության հետ համատեղ

Նատա Հարությունյան

ՍԱՏՄ-ն մարզերում խախտումներ արձանագրել է, Երևանում՝ ոչ

Նատա Հարությունյան

ՍԱՏՄ-ն ամփոփել է ալկոհոլային խմիչքների շուկայում վերահսկողության արդյունքները

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին