20 C
Yerevan
26 Մայիսի, 2020
68962.6 By Google Analytics 26.05.2020
Գլխավոր » Արմեն Սարգսյանը Բակո Սահակյանից հետաքրքրվել է Արցախում կայանալիք ընտրությունների ընթացքով
Քաղաքականություն

Արմեն Սարգսյանը Բակո Սահակյանից հետաքրքրվել է Արցախում կայանալիք ընտրությունների ընթացքով

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ։ Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նախագահ Սարգսյանը հետաքրքվել է Արցախում մարտի 31-ին կայանալիք համապետական՝ նախագահական և խորհրդարանական ընտրությունների ընթացքով՝ հաշվի առնելով, որ վաղը ընտրարշավի վերջին օրն է։

Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ ինչպես նախորդ ընտրություններն՝ այս անգամ ևս դրանք կկազմակերպվեն և կանցկացվեն ազատ և արդար՝ ժողովրդավարության և մրցակցային պայքարի սկզբունքների պահպանմամբ։

Արմեն Սարգսյանը և Բակո Սահակյանը կարևորել են Արցախի կայունությունը և անվտանգությունն, ինչը Հայաստանի, Արցախի և համայն հայության խնդիրն ու նպատակն է։

Նախագահ Սարգսյանը հետաքրքրվել է նաև Արցախում նոր կորոնավիրուսի համավարակի տարածման կանխարգելման աշխատանքներով։

Նմանատիպ Հոդվածներ

Աշխարհը փոխվել է, և կրթական մեթոդները ևս պետք է փոխվեն. նախագահ Արմեն Սարգսյանը կրթական համակարգի փոխությունը համարում է համավարակի դասերից մեկը

Սերինե

Արմեն Սարգսյանը կարևորել է առողջապահության ապակենտրոնացման, ժողովրդագրական, պարենային անվտանգության խնդիրները

Սերինե

«Կորոնավիրուսը դեռևս չի հաղթահարվել և, կարծում եմ, երկար ժամանակ ներկա է լինելու այստեղ». Արմեն Սարգսյան

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին