20 C
Yerevan
26 Մայիսի, 2020
68965.7 By Google Analytics 26.05.2020
Գլխավոր » Արմեն Սարգսյանը զրուցել է FAST հիմնադրամի գործադիր տնօրենի հետ
Քաղաքականություն

Արմեն Սարգսյանը զրուցել է FAST հիմնադրամի գործադիր տնօրենի հետ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռավար զրույց է ունեցել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանի հետ։ Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 

Նախագահ Սարգսյանը հետաքրքրվել է, թե ստեղծված իրավիճակն ինչպես է ազդել FAST-ի ընթացիկ և հեռանկարային աշխատանքների ու ծրագրերի վրա: Արմեն Օրուջյանը նախագահին է ներկայացրել առցանց և հեռավար ուսուցման շրջանակում իրականացվող նախագծերը:

Նախագահը քաջալերել է հետևողականորեն շարունակել աշխատանքները՝ նշելով, որ դրանք երկրի ապագային, տեխնոլոգիական նորարարության զարգացմանն ու գիտական առաջընթացին միտված ծրագրեր են:

Նախագահն ու FAST հիմնադրամի գործադիր տնօրենը պայմանավորվել են շարունակել քննարկումներն, ինչպես նաև դիտարկել գիտության և տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ATOM նախագահական նախաձեռնության և FAST հիմնադրամի համագործակցության հնարավորությունները:

Նմանատիպ Հոդվածներ

Աշխարհը փոխվել է, և կրթական մեթոդները ևս պետք է փոխվեն. նախագահ Արմեն Սարգսյանը կրթական համակարգի փոխությունը համարում է համավարակի դասերից մեկը

Սերինե

Արմեն Սարգսյանը կարևորել է առողջապահության ապակենտրոնացման, ժողովրդագրական, պարենային անվտանգության խնդիրները

Սերինե

«Կորոնավիրուսը դեռևս չի հաղթահարվել և, կարծում եմ, երկար ժամանակ ներկա է լինելու այստեղ». Արմեն Սարգսյան

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին