25 Նոյեմբերի, 2020
115827.2 By Google Analytics 23.11.2020
Գլխավոր » Արմեն Սարգսյանը Ժոզեպ Բորելի հետ քննարկում է ԼՂ-ում տիրող իրավիճակը
#ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ

Արմեն Սարգսյանը Ժոզեպ Բորելի հետ քննարկում է ԼՂ-ում տիրող իրավիճակը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Եվրոպական Միության արտաքին գործերի և քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելի հետ քննարկում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը այս մասին հայտնել է ԵՄ  արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն: «Բարձր հանձնակատարը Հայաստանի նախագահի հետ քննարկումներ է անցկացնում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ: Նա արդեն երեք անգամ հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ, որոնց ընթացքում փոխանցել է ԵՄ-ի ահազանգն այն մասին, որ ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեն և բանակցությունները պետք է վերսկսվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո գոյություն ունեցող ձևաչափով»,- ասել է նա:

Նմանատիպ Հոդվածներ

Կա փոխվստահություն, և կարող ենք աշխատել հանուն ապագայի․ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Հորդանանի Հաշիմյան Թագավորություն

Նատա Հարությունյան

Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Հորդանան

Նատա Հարությունյան

Եթե պետությունը, ժողովուրդը ձեռք ձեռքի տված կարողանան ամուր կանգնել ոտքերի վրա, ողջ աշխարհը մեզ հարգելու է. Արմեն Սարգսյանի բացառիկ հարցազրույցը

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին