27 C
Yerevan
15 Օգոստոսի, 2020
92028.8 By Google Analytics 14.08.2020
Գլխավոր » Արմեն Սարգսյանը ծննդյան առթիվ շնորհավորել է Նուրսուլթան Նազարբաևին
Այլ Լուրեր

Արմեն Սարգսյանը ծննդյան առթիվ շնորհավորել է Նուրսուլթան Նազարբաևին

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ և շնորհավորել նրան ծննդյան 80-ամյակի առթիվ:

Ջերմ ու անմիջական զրույցի ընթացքում նախագահ Սարգսյանը նշել է, որ Նուրսուլթան Նազարբաևը մեծ վաստակ ունի Ղազախստանի զարգացման, միջազգային ասպարեզում նրա դերի ամրապնդման, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների խթանման գործում:

Հայաստանի նախագահը բարձր է գնահատել Ղազախստանի առաջին նախագահի մեծ ներդրումը Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում փոխշահավետ համագործակցության մեջ: Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի ու Ղազախստանի միջև հաստատված ավանդական բարեկամական հարաբերություններն այսուհետ ևս կշարունակեն հաջողությամբ զարգանալ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով:

Նախագահ Արմեն Սարգսյանը Նուրսուլթան Նազարբաևին մաղթել է քաջառողջություն, հաջողություններ և ամենայն բարիք:

Նմանատիպ Հոդվածներ

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Կորեայի Հանրապետության նախագահին՝ երկրի ազգային տոնի առթիվ

Անի Գրիգորյան

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Անկախության օրվա առթիվ

Անի Գրիգորյան

Նախագահ Արմեն Սարգսյանն Ազգերի համագործակցության գլխավոր քարտուղար, բարոնուհի Պատրիսիա Սքոթլենդին հրավիրել է մասնակցելու «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին