3 C
Yerevan
29 Փետրվարի, 2020
Գլխավոր » Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ
Քաղաքականություն

Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ

հետևեք մեզ նաև Telegram-ում

 Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 10-ին ստորագրել է՝

Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքը,

«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը,

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը,

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքը:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին