15 C
Yerevan
20 Հոկտեմբերի, 2020
106944 By Google Analytics 18.10.2020
Գլխավոր » Արմեն Սարգսյանին շնորհավորել է Կանադայի գեներալ-նահանգապետը
Այլ Լուրեր

Արմեն Սարգսյանին շնորհավորել է Կանադայի գեներալ-նահանգապետը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի գեներալ-նահանգապետ Ժուլի Պայետը: Նա Կանադայի ժողովրդի անունից իր շնորհավորանքներն է հղել նախագահ Սարգսյանին , Հայաստանի Հանրապետության ժողովրդին և նշել, որ Կանադան ակնկալում է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը:

«Տասնյակ հազարավոր կանադացիներ կարող են իրենց արմատները գտնել Հայաստանում: Նրանց ներդրումը օգնել է Կանադան դարձնել բարեկեցիկ, կենսունակ և բաց երկիր, ինչպիսին այն այսօր է»,-մասնավորապես նշվում է Ժուլի Պայետի ուղերձում:

Կանադայի գեներալ-նահանգապետը նաև ընդգծել է կորոնավիրուսի համավարակի տարածման դեմ համատեղ պայքարելու և առաջացած մարտահրավերներին համատեղ դիմակայելու կարևորությունը:

Նմանատիպ Հոդվածներ

Մեր բոլոր միջազգային գործընկերներին կոչ եմ անում պատերազմը դադարեցնելու հստակ հայտարարություն անել. Արմեն Սարգսյանը մասնակցել է Հունաստանի լրագրողների միության կոնֆերանսին

Նատա Հարությունյան

Կովկասում Անկարայի գործողությունները սպառնալիք են ներկայացնում նաև ԵՄ-ի համար. Արմեն Սարգսյան

Անի Գրիգորյան

Հայկական կողմի համար հաղթանակը նշանակում է պահպանել իր տունը. նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը «Կոմերսանտ»-ին

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին