20 C
Yerevan
26 Մայիսի, 2020
68987.4 By Google Analytics 26.05.2020
Գլխավոր » Արմեն Սարգսյանի որոշումն ու օրենքի բացը․ «Ժողովուրդ»
թերթերի տեսություն

Արմեն Սարգսյանի որոշումն ու օրենքի բացը․ «Ժողովուրդ»

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ապրիլի 3-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Արմեն Հայկյանցին ԲԴԽ անդամի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին որոշումը խորը պատմություն ունի։ Բանն այն է, որ ՀՀ նախագահի համար ԲԴԽ անդամի ԺՊ նշանակելը բավականին բարդ է եղել, անգամ բանը հասել է այնտեղ, որ Սահմանադրական դատարանը նախագահին բավականին կոպիտ պատասխան է տվել:

Ինչպես հայտնի է, դեռեւս 2019 թվականից ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուի փնտրտուքի մեջ է, եւ բանը հասավ այնտեղ, որ 2019 թվականի նոյեմբերին 4-ին «Իմ քայլը» խմբակցությունը գրություն ուղարկեց նախագահական` խնդրելով ԲԴԽ անդամի ժամականավոր պաշտոնակատար նշանակել որեւէ մեկին: Եվ, ահա, այստեղ էլ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտնվել է բարդ իրավիճակում:

Բանն այն է, որ ԲԴԽ անդամի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու հարցով «Դատական օրենսգրքում» բաց կա, եւ չկան չափորոշիչներ, թե ինչքան ժամանակով կարող է թեկնածուն ժամանակավոր անդամի դեր կատարել, եւ, ամենակարեւորը, ով կարող է լինել ԲԴԽ անդամ. արդյոք, օրինակ, ՀՀ նախագահի վարորդն է՞լ կարող էր նշանակվել ԲԴԽ ԺԱ: Ահա այս բացերը հաշվի առնելով՝ Արմեն Սարգսյանը դիմել Է ՍԴ։ Սակայն երկրի թիվ մեկ դատարանը նախագահին բավականին կոշտ եզրահանգումներ է հղել` հորդորելով գնալ եւ կատարել նախագահի պարտականությունները: Եւ, ահա, Արմեն Սարգսյանն էլ, այլ ելք չունենալով, որոշում է կայացրել եւ Արմեն Հայկյանցին նշանակել է ԲԴԽ ժամանակավոր անդամ»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Նմանատիպ Հոդվածներ

Աշխարհը փոխվել է, և կրթական մեթոդները ևս պետք է փոխվեն. նախագահ Արմեն Սարգսյանը կրթական համակարգի փոխությունը համարում է համավարակի դասերից մեկը

Սերինե

Արմեն Սարգսյանը կարևորել է առողջապահության ապակենտրոնացման, ժողովրդագրական, պարենային անվտանգության խնդիրները

Սերինե

«Կորոնավիրուսը դեռևս չի հաղթահարվել և, կարծում եմ, երկար ժամանակ ներկա է լինելու այստեղ». Արմեն Սարգսյան

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին