12 C
Yerevan
31 Մարտի, 2020
51369 By Google Analytics
Գլխավոր » Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանին
Քաղաքականություն

Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանին

հետևեք մեզ նաև Telegram-ում

 Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ճապոնական համագործակցության գործնական բաղադրիչների շուրջ՝ հաշվի առնելով ինչպես այսօրվա՝ նոր կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակը, այնպես էլ ապագա ծրագրերը: Դեսպան Յամադան ներկայացրել է համաճարակային իրավիճակը Ճապոնիայում և դրան առնչվող միջոցառումները: Քննարկվել են փոխօգնության հնարավորությունները ստեղծված պայմաններում: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կողմից Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության, և, մասնավորապես, նոր կորոնավիրուսի ախտորոշման համար անհրաժեշտ թեստերի խմբաքանակի տրամադրման համար:

Հանդիպմանը խոսվել է նաև տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, նորարարության, միջուկային անվտանգության թափոնների կառավարման ոլորտներում և նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության շրջանակում համատեղ ծրագրերի ու նախագծերի իրականացման մասին:

Նմանատիպ Հոդվածներ

Հայաստանի համար ուսանելի Է Չինաստանի փորձը․ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Սի Ծինփինին

Diana Amirkhanyan

ՀՀ նախագահն ապագա մասնագետներից ակնկալում է թոքերի արհեստական օդափոխիչների ստեղծման առաջարկներ

Diana Amirkhanyan

Ամեն ջանք ներդնել, որ բնությանը վնաս չհասցվի․ ՀՀ նախագահ

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին