-3 C
Yerevan
25 Նոյեմբերի, 2020
115852.8 By Google Analytics 24.11.2020
Գլխավոր » Արմեն Փամբուխչյանը վայր է դնում մանդատը
Այլ Լուրեր

Արմեն Փամբուխչյանը վայր է դնում մանդատը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Փամբուխչյանը սեպտեմբերի 17-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարություն է տարածել Արմեն Փամբուխչյանի հրաժարականի դիմումի մասին։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Փամբուխչյանը սեպտեմբերի 17-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը:

Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»։

Նմանատիպ Հոդվածներ

ԱԻ նախարարը ներկայացրել է նորանշանակ տեղակալին

Անի Գրիգորյան

Գործադիր տեղափոխվելու առաջարկը եղել է իմ կողմից․ Արմեն Փամբուխչյան

Անի Գրիգորյան

Արմեն Փամբուխչյանն աշխատանքի կանցնի գործադիրում

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին