15 C
Yerevan
20 Հոկտեմբերի, 2020
106944 By Google Analytics 18.10.2020
Գլխավոր » Արյան դոնոր դառնալ ցանկացող կանայք պատրաստ են նաև մեկնել ռազմի դաշտ, իսկ 55-ից բարձր տարիքի տղամարդիկ ուզում են կամավորագրվել
Այլ Լուրեր

Արյան դոնոր դառնալ ցանկացող կանայք պատրաստ են նաև մեկնել ռազմի դաշտ, իսկ 55-ից բարձր տարիքի տղամարդիկ ուզում են կամավորագրվել

Հակառակորդի զորքը դեռևս շարունակում է հրետակոծել Արցախի բնակելի վայրերը։ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով նաև հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ՝ այդ թվում խաղաղ բնակչության շրջանում։ Երեկվանից պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում մեծ հերթ է գոյացել՝ քաղաքացիներն ինքնակամ ներկայանում են արյուն հանձնելու։

Արյունաբանականի տարածած հաղորդագրության համաձայն մարզերում բնակվող հայրենակիցները, արյունատվություն կարող են կատարել, ոչ միայն Երևանում, այլ նաև Արմավիում, Վանաձորում, Գյումրիում, Գորիսում և Հրազդանում։

Արյան դոնոր դառնալ ցանկացող կանայք  NewArmenia.am-ի հետ զրույցում շեշտեցին, որ իրենք էլ են պատրաստ մեկնել ռազմի դաշտ և թեպետ կրակելու փորձ չունեն, բայց ցանկացած գործով պատրաստ են օգնել զինվորներին՝ պաշտպանելու երկիրը։ Ինչ վերաբերում է կամավորագրվելու տարիքային շեմին՝ թեպետ Արցախի պաշտպանությունն իրականացնելու համար մինչև հիսունհինգ տարեկանն են կամավորագրում, այնուամենայնիվ 55-ից բարձր տարիքի տղամարդիկ ևս ցանկություն ունեն պաշտպանելու հայրենիքի սահմանները։

Արյունաբանական կենտրոնի աշխատակցի խոսքով` առաջնայինն անհրաժեշտ է բացասական արյուն, և կապ չունի որ կարգի, բայց բոլոր խմբերին հրավիրում են արյուն հանձնելու՝ դոնորներ են անհրաժեշտ։

Արյան և նրա բաղադրամասերի պաշարման բաժանմունքի ղեկավար Անդրանիկ Շամիլյանն էլ ընդգծեց, որ ցանկալի է` քաղաքացիները մինչև ժամը հինգը մոտենան արյուն հանձնելու, որովհետև պետք է ստուգենարյան անվտանգությունը, քանակից բացի որակն էլ է կարևոր։ Իսկ ստուգման գործընթացն ավարտելուց հետո արյունը պաշարում են և ուղարկում համապատասխան վայրեր։

Անդրանիկ Շամիլյանի խոսքով` հաշվի առնելով արյուն հանձնել ցանկացողների մեծ հերթերը շաբաթ և կիրակի օրերին ևս կաշխատեն։

Նա անդրադառնալով արյան դոնոր դառնալու հակացուցումներին՝ նշեց նաև, որ վաթսունից բարձր տարիքի քաղաքացիներից նախընտրում են արյուն չվերցնել, որովհետև իրենց մոտ արյան վերականգնումը դանդաղ է լինում։

Երեկ՝ սեպտեմբերի 28-ին, ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակեց՝ «Հակառակորդը Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում: Ամբողջ պատասխանատվությունը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա է»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նարա Մարտիրոսյան

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին