23 C
Yerevan
26 Մայիսի, 2020
69210.6 By Google Analytics 26.05.2020
Գլխավոր » Արսեն Թորոսյանի,Նուբար Աֆեյանի,Դավիթ Նաբարրոյի մասնակցությամբ կայացավ COVID-19-ի թեմայով քննարկումը
Սոցիալական

Արսեն Թորոսյանի,Նուբար Աֆեյանի,Դավիթ Նաբարրոյի մասնակցությամբ կայացավ COVID-19-ի թեմայով քննարկումը

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, «Moderna Therapeutics» կենսատեխնոլոգիական ընկերության հիմնադիր Դոկտոր Նուբար Աֆեյանի, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կառավարման խորհրդի անդամ Լորդ Արա Դարզիի, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և UWC Դիլիջան միջազգային դպրոցի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի և այլոց մասնակցությամբ տեղի ունեցավ «COVID-19. առերեսվելով համաշխարհային վախին» թեմայով առցանց վեբինարը:

Վեբինարի ընթացքում մասնակիցները կիսվեցին կորոնավիրուսի վերաբերյալ իրենց տեղեկություններով, մոտեցումներով ու կանխատեսումներով:

Վեբինարի մասնակից, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական, բժիշկ Դավիթ Նաբարրոն նշեց, որ կորոնավիրուսից պաշտպանվելու համար կարևոր է հասկանալ, թե ինչպիսի հիվանդություն է այն: Նաբարրոն վարակի դեմ պայքարի հարցում համեմատություններ անցկացրեց մարդկության պատմությանը հայտնի այլ համավարակների հետ։

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը քննարկման մասնակիցներին ներկայացրեց Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարը:

«Մենք կորոնավիրուսի դեմ պայքարում մեկուսացնում ենք և հորդորում ենք ինքնամեկուսանալ այն քաղաքացիներին, որոնք շփում են ունեցել վարակված անձանց հետ: Մեկուսացնում ենք նաև այն քաղաքացիներին, որոնք վերադառնում են ռիսկային երկրներից: Այս պահին այդ երկրների թիվը 20-ին մոտ է»,- ասաց Թորոսյանը:

«Moderna Therapeutics» կենսատեխնոլոգիական ընկերության հիմնադիր Նուբար Աֆեյանը հայտնեց, որ իր ընկերության կողմից ստեղծված պատվաստանյութն այժմ կլինիկական փորձարկումների փուլում է: Նա հույս հայտնեց, որ գարնանը կորոնավիրուսի պատվաստանյութի արդյունքներն արդեն պատրաստ կլինեն:

«Մաքքինզի ընդ Քոմփանի» ընկերության տնօրեն Անդրե Անդոնյանը կորոնավիրուսին անդրադարձավ տնտեսական տեսանկյունից: Անդոնյանը նշեց, որ համաշխարհային տնտեսության վրա կորոնավիրուսի ազդեցության մի քանի սցենար կա՝ լավագույնից մինչև վատագույն: Անդրե Անդոնյանը հայտնեց, որ կորոնավիրուսը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կունենա ԱՄՆ տնտեսության վրա ամենամեծ ազդեցությունը:

Նոր կորոնավիրուսի` CՕVID-2019-ի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց ՈւհանումԱռողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես պանդեմիաԱշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 617 հազարըվիրուսից մահացել է ավելի քան 28 հազար մարդապաքինվել ավելի քան 137 հազարըՀայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը 372 էապաքինվել և դուրս է գրվել 28 անձմահացել մեկ քաղաքացի:

Նմանատիպ Հոդվածներ

Մեկ ամսում կառուցված և հագեցած մոդուլային համակարգչային տոմոգրաֆիայի կաբինետը սկսել է գործել. Արսեն Թորոսյան

Սերինե

Կորոնավիրուսային հիվանդությունից մահերը 1 մլն բնակչի հաշվով․ Արսեն Թորոսյան

Սերինե

Որոշել եմ պատմել կորոնավիրուսային հիվանդությանը բնորոշ սուբյեկտիվ և օբյեկտիվ ախտանիշների մասին․ Արսեն Թորոսյան

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին