27 Նոյեմբերի, 2020
116630.4 By Google Analytics 26.11.2020
Գլխավոր » Արսեն Թորոսյանն այցելել է Երևանի՝ վիրավորված զինվորներին բուժող բժշկական կենտրոններ
Այլ Լուրեր

Արսեն Թորոսյանն այցելել է Երևանի՝ վիրավորված զինվորներին բուժող բժշկական կենտրոններ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շրջել է մայրաքաղաքի մի շարք բժշկական կենտրոններում, որտեղ բուժում են ստանում Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի հետևանքով վիրավորված զինվորներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, շրջայցի ընթացքում նախարարն այցելել է Այրվածքաբանության ազգային կենտրոն, «Արմենիա» և «Աստղիկ» բժշկական կենտրոններ:Արսեն Թորոսյանը եղել է բժշկական կազմակերպությունների վերակենդանացման բաժանմունքներում, հիվանդասենյակներում, հետաքրքվել վիրավորների առողջական վիճակով, ծանոթացել բուժման ընթացքին: Նախարարին ներկայացվել է վիրավորների, հատկապես` ծանր վիճակում գտնվողների բուժման տակտիկան:

Արսեն Թորոսյանը համոզվել է, որ կատարվում են անհրաժեշտ բոլոր բուժական միջամտությունները զինվորների կյանքը փրկելու համար:

Միաժամանակ, նախարարը զրուցել է զինվորների հետ, նրանց մաղթել առողջություն ու շուտափույթ ապաքինում:

Այցի շրջանակներում Արսեն Թորոսյանը հետաքրքրվել է նաև բժշկական կենտրոնների կարիքներով` գնահատելու համար վերջիններիս բժշկական սարքավորումներով, դեղերով և այլ անհրաժեշտ պարագաներով հագեցվածության ու  պատրաստվածության աստիճանը, քննարկել բուժօգնության կազմակերպման հարցեր և հավաստիացել, որ թե’ բուժանձնակազմերը, թե’ կազմակերպությունները լիովին պատրաստեն որակյալ բժշկական օգնություն ցուցաբերելու մեր զինվորներին:

Արսեն Թորոսյանը շնորհակալությունէ հայտնել բժշկական անձնակազմերին նվիրումի համար և ընդգծել, որ այս ռազմաճակատում մենք էլ ենք հաղթելու:

Նմանատիպ Հոդվածներ

Թորոսյանը վիրավոր զինծառայողների բուժման վերականգնողական նոր կենտրոնի կառուցման անհրաժեշտություն է տեսնում

Անի Գրիգորյան

Արսեն Թորոսյանը մանրամասներ է հայտնում ԱԺ նախագահի առողջական վիճակից

Նատա Հարությունյան

Արցախցիները Հայաստանում կստանան որակյալ բժշկական օգնություն. Արսեն Թորոսյան

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին