13 C
Yerevan
6 Ապրիլի, 2020
52929 By Google Analytics
Գլխավոր » Արտակարգ դրության պայմաններում Մարդու իրավունքների պաշտպանն աշխատում է 24-ժամյա ռեժիմով
Իրավունք

Արտակարգ դրության պայմաններում Մարդու իրավունքների պաշտպանն աշխատում է 24-ժամյա ռեժիմով

հետևեք մեզ նաև Telegram-ում

 Մարդու իրավունքների պաշտպանն արտակարգ դրության պայմաններում աշխատում է 24-ժամյա աշխատանքային ռեժիմով։

Ինչպես հայտնեցին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, այս օրերին Պաշտպանին ուղղվող դիմումների, բողոքների ու հարցումների թիվը զգալիորեն գերազանցում է սովորական պայմաններում դիմումների ու բողոքների քանակը:

Հասցեագրվող բողոքները մեծ մասամբ վերաբերում են․

1) Հայաստան մուտք գործելու կամ երկրից մեկնելու խնդիրներին,

2) աշխատավարձ ստանալ-չստանալու հարցերին,

3) արձակուրդի հարցերին,

4) փակ հաստատություններում մարդու իրավունքների (ՔԿՀ-ներ, հոգեբուժարաններ և այլն) խնդիրներին,

 5) մեկուսացման կամ ինքնամեկուսացման պատճառով կոմունալ ծառայությունների (ջուր, գազ ու էլ. էներգիա) համար վճարելու հնարավորության բացակայությանն առնչվող խնդիրներին,  դադարեցված մատակարարումների վերականգնմանը և այլն:

Մարդու իրավունքների պաշտպանն իրականացնում է նաև օրենսդրական ակտերի կատարելագործման աշխատանքներ։

Մարդու իրավունքների պաշտպանը մշտական կապի մեջ է ՀՀ պարետի հետ, իսկ աշխատակազմն արդյունավետ աշխատում է պարետատան հետ:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալու նպատակով կարող եք զանգահարել 116 հետախոսահամարով, իսկ ոչ աշխատանքային օրերին և ժամերին՝ 096-116-100 հեռախոսահամարով։

Նմանատիպ Հոդվածներ

Կայացել են ժողովրդավարական և միջազգային չափանիշներին համապատասխանող ընտրություններ․ Արցախի ՄԻՊ

Աշխեն

Արման Թաթոյանը Ռուսաստանի գործընկերոջ հետ քննարկել է համագործակցության հարցեր

Diana Amirkhanyan

ՔԿՀ-ներում այս պահին կորոնավիուսի ոչ մի վարակակիր չունենք. Ռուստամ Բադասյան

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին