7.1 C
Yerevan
5 Ապրիլի, 2020
52890 By Google Analytics
Գլխավոր » Արտակարգ դրությունը եզակի առիթ է, որ ՍԴ նախագահն ու անադմներն արժանապատիվ հեռանան. Վիգեն Խաչատրյան
Գլխավոր Նորություններ

Արտակարգ դրությունը եզակի առիթ է, որ ՍԴ նախագահն ու անադմներն արժանապատիվ հեռանան. Վիգեն Խաչատրյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Արտակարգ դրությունը եզակի առիթ է, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ու ՍԴ մյուս անադմներն արժանապատիվ հեռանան։ ԱՅս մասին NewArmenia.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:

Մեր հարցին` եթե այս հնարավորությունը ևս բաց թողնեն, ՍԴ-ից հեռանալն անխուսափելի՞ է` Վիգեն Խաչատրյանը պատասխանեց. «Ես կասկած չունեմ: Իրենք ոչ թե կհեռանան, այլ իրենց պետք է անպայման հեռացնեն, որովհետև նրանք ոտնահարել են Սահմանադրության ոգին: Հրայր Թովմասյանն արհեստականորեն կարգվել է Սահմանադրական դատարանի նախագահ, երբ Սահմանադրությունը պետք է մտներ ուժի մեջ` մնացել էր քսան օր, Հրայր Թովմասյանն արհեստականորեն մինչև թոշակի տարիքը զբաղեցրել է ՍԴ նախագահի պաշտոնը` զրկելով Սահմանադրական դատարանին Սահմանադրությամբ գործող կարգով  ձևավորվող հնարավորություններից»:

Մեր արձագանքը, որ ՍԴ նախագահը հրաժարվել է 1մլն դրամ աշխատավարձից` այն ուղղելով կորոնավիրուսի հաղթահարմանը, պաշտոնից հեռանալով ստացվում է ՍԴ նախագահն ու անդամները 3 մլրդ ևս կնվիրաբերեն այդ գործին, քանի որ հանրաքվե այլևս չի լինի` Վիգեն Խաչատրյանը համարեց բարեկամական խորհուրդ ուղղված Հրայր Թովմասյանին և շարունակեց․ «Ըստ էության տեղի է ունեցել ՍԴ-ի բռնազավթում և այնտեղ դատավորները բերանները ջուր հավաքած չեն առարկել, որ ոտնահարվում է Սահմանադրության ոգին: Այ դրա համար նրանք պետք է հեռանան, նրանց այդ հնարավորությունը տրվել է երկու տարի»:

ԱԺ նախկին պատգամավորի խոսքով՝ նրանք պիտի, նախքան արտակարգ դրույթունը, հենց որ այս բարեփոխումները սկսվեցին, ասեին, որ սխալ է թույլ տրվել, իրենք սխալվել են և հեռանում են. «Հիմա էլ կա այդ հնարավորությունը, բայց նրանք չեն օգտագործում, դրանից լավ ձև օժանդակելու, որ հեռանան` թույլ տան Սահմանադրությունն սկսի աշխատել»:

Վիգեն Խաչատրյանը հավելեց, որ սրանից ակնհայտ է, որ Հրայր Թովմասյանը չի կարող չլինել նախկին համակարգի կամակատար, որովհետև նա ամեն ինչով նրանց է պարտական. «Նա պետք է իր այդ կամակատար լինելու վիճակից դուրս գա` ազատվի և դառնա ազատ մարդ»,-ասաց նա:

Դիտարկմանը` Դուք ասացիք Հրայր Թովմասյանը կամակատար վիճակում է, այսինքն շարունակում է նախկին իշխանությունների կամակատա՞րը լինել. Վիգեն Խաչատրյանը վստահ նշեց, որ նա չի կարող կամակատար չլինել, որովհետև դա կլինի անբարոյականության վերջին աստիճանը, եթե Հրայր Թովմասյանն արհամարհի նախկին իշխանություններին. «Ցանկացած նրանց խնդրանք պարտավոր է բավարարել: Իսկ այս իրավիճակը լավ առիթ է, որ նրանք հեռանան արժանավայել»:

Նմանատիպ Հոդվածներ

ՍԴ անդամները պետք է հրաժարական տան, ստեղծված իրավիճակում սա է հարցի լուծումը․ Ստեփան Սաֆարյան

Diana Amirkhanyan

«Հարցազրույցը, որը վերագրվել էր Հրայր Թովմասյանին, հեռախոսով չի եղել»

Diana Amirkhanyan

Հրայր Թովմասյանը հայտարարություն է տարածել

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին