24 C
Yerevan
15 Օգոստոսի, 2020
92096 By Google Analytics 14.08.2020
Գլխավոր » Արտակարգ դրությունից դուրս նույն կանոնները պահպանելու իրավական ռեժիմ պետք է ունենանք․ Արսեն Թորոսյան
Սոցիալական

Արտակարգ դրությունից դուրս նույն կանոնները պահպանելու իրավական ռեժիմ պետք է ունենանք․ Արսեն Թորոսյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգելու անհրաժեշտություն անձամբ տեսնում եմ։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նա շեշտեց նաև, որ արտակարգ դրությունից դուրս էլ օրենսդրական կարգավորումների կարիք կա, որպեսզի երկրում հակահամաճարակային կանոնները պահպանելու իրավական ռեժիմ լինի։

«Վարչապետն էլ հայտարարեց, որ, ամենայն հավանականությամբ, արտակարգ դրությունը կերկարի, բայց մենք նաև մտածում ենք արտակարգ դրությունից դուրս նույն կանոնները պահպանելու իրավական ռեժիմ ունենալու մասին։ Այսինքն՝ արտակարգ դրությունը, եթե դադարի, մենք հնարավորություն ունենանք օրենսդրական մակարդակով պարտադրել մեր ազգաբնակչությանը պահպանել կանոնները՝ դիմակների կրումը, սոցիալական հեռավորության պահպանումը, այլ կարգավորումներ տարբեր տնտեսվարող սուբյեկտների մոտ, ինչպես նաև դրանից բխող պատասխանատվության միջոցները»,- ասաց նա՝ հավելելով, որ արտակարգ դրությունը չի կարող հավերժ լինել։

Թորոսյանը կարծում է, որ արտակարգ դրությունով սահմանված կանոնների պահպանումը՝ կապված կորոնավիրուսի կանխարգելման հետ, պետք է մնա ուղիղ այնքան, որքան առկա է այս մարտահրավերը։

«Մենք չենք կարող մեզ թույլ տալ նման «շռայլություն», երբ արտակարգ դրությունը հանելով և այլ իրավական կարգավորումներ չունենալով կունենանք պայթյունաձև տարածում հիվանդության՝ դրանից բխող ծանր և աղետալի հետևանքներով», — եզրափակեց Արսեն Թորոսյանը։

Նմանատիպ Հոդվածներ

Բոլորիս ջանքերն արդյունք են տալիս. Արսեն Թորոսյան

Նատա Հարությունյան

Հայաստանի առողջապահական համակարգը լիովին պատրաստ է կորոնավիրուսի երկրորդ ալիքին․ Թորոսյան

Նատա Հարությունյան

Պիկը հուլիսի 6-ին էր․ Արսեն Թորոսյանը՝ Հայաստանում նոր կորոնավիրուսի իրավիճակի մասին

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին