14 C
Yerevan
29 Մարտի, 2020
50760 By Google Analytics
Գլխավոր » Արտակարգ ռեժիմի կանոնները խախտելու վերաբերյալ այսօր՝ 8:30-ի դրությամբ, 286 արձանագրություն է կազմվել․ ոստիկանապետ
Քաղաքականություն

Արտակարգ ռեժիմի կանոնները խախտելու վերաբերյալ այսօր՝ 8:30-ի դրությամբ, 286 արձանագրություն է կազմվել․ ոստիկանապետ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Նախկինում Երևանում մինչև 550 հազար ուղևոր ենք ունեցել, որոնք տարբեր տրանսպորտային միջոցով տեղափոխվել են, իսկ երեկ ունեցել ենք 18 հազար ուղևոր, ինչը նշանակում է, որ ուղևորահոսքը 30 անգամ կրճատվել է, մոտավորապես նույն տվյալներն են մարզերում: Այսօր Կառավարության  նիստին իրավիճակը ներկայացրեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Նա տեղեկացրեց, որ  ոստիկանությունն արդեն իսկ 158 արձանագրություն է կազմել:

 «Հուսով եմ, որ այս նվազ տեմպերը պահպանվեն, մենք մեր մատնանշած յոթ օրյա ժամկետում կտեղափոխվենք, և ավել օրեր չենք խնդրի քաղաքացիներից։ Կոչ եմ անում  այն հյուրանոցների տնօրեններին, ովքեր պատրաստ են համագործակցել, կապվեն տուրիզմի կոմիտեի հետ: Բոլոր հյուրանոցները ճգնաժամային իրավիճակում են»,-ասաց  Ավինյանը:

 Ոստիկանապետ Արման Սարգսյանն էլ հավելեց, որ կանոնները խախտելու վերաբերյալ այսօր՝ 8:30-ի դրությամբ, արդեն 286 արձանագրություն են կազմել։

«Բերման է ենթարկվել 60 քաղաքացի, որոնց նկատմամբ նույնպես արձանագրություններ են կազմվել: Բացի այդ 685 տրանսպորտային միջոցներ երթևեկել են 2-ից ավելի ուղևորով, որոնց զգուշացվել է, իսկ 9 ուղևորափոխադրող տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ ավել նստատեղով ուղևորներ ունենալու համար արձանագրություններ են կազմվել՝ համապատասխան հոդվածներով»,-եզրափակեց Արման Սարգսյանը։

Նմանատիպ Հոդվածներ

Վարչապետը կարևորել է ԱԱԾ-ում և Ոստիկանությունում զարգացմանը միտված լրջագույն բարեփոխումների իրականացումը

Diana Amirkhanyan

Ոստիկանապետն ու ԱԱԾ տնօրենը պետք է դուրս գան նախկինի իներցիայից և այդ կառույցները իրապես համապատասխանեցնեն Նոր Հայաստանին․ Ա․ Բաբաջանյան

Diana Amirkhanyan

ՀՀ նախագահը ստացել է ԱԱԾ տնօրեն և ոստիկանապետ նշանակելու վարչապետի առաջարկությունը

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին