22 C
Yerevan
20 Սեպտեմբերի, 2020
98630.4 By Google Analytics 19.09.2020
Գլխավոր » Արտակ Դավթյանն այցելություններ է իրականացնում ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ
Այլ Լուրեր

Արտակ Դավթյանն այցելություններ է իրականացնում ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտակ Դավթյանն այցելելություններ է իրականացնում հայկական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Հասարակության հետ կապերի բաժնից, կոմիտեի նախագահը  տեղում ծանոթանում է ոլորտի  հնարավորություններին, զարգացման ուղղություններին, արտադրական հզորություններին, հեռանկարային ծրագրերին և նորագույն մշակումներին, քննարկումներ ունենում արտադրող ընկերությունների հետ:

Այցերի ընթացքում ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահին են ներկայացվում ոչ միայն արդեն ԶՈՒ մատակարարվող և հաջողությամբ կիրառվող զինատեսակներ, այլ՝ նաև մշակման տարբեր փուլերում գտնվող նախագծեր, որոնցից շատերը արդեն գտնվում են փորձարկումների փուլում, շատերն էլ դեռևս գաղափարների ձևավորման փուլում են:

Ռազմարդյունաբերական համալիրի արտադրողները ներկայացրել են համաճարակային իրավիճակով, ինչպես նաև այլ գործոններով պայմանավորված հարցերն ու խնդիրները, որոնք խոչընդոտում են իրենց բնականոն աշխատանքին, ընթացիկ նորարարական լուծումներն ու հեռանկարային զարգացման հնարավորությունները:

Արտակ Դավթյանը, ծանոթանալով բարձրաձայնված  խնդիրներին, նշել է, որ ռազմարդյունաբերության կոմիտեն հնարավորինս շուտ կփորձի գտնել դրանց լուծումները՝ առավել բարենպաստ պայմաններ ստեղծելով հայկական ռամարդյունաբերական համալիրի արտադրողների  համար:

Նմանատիպ Հոդվածներ

Արտակ Դավթյանն այցելել է «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս

Նատա Հարությունյան

Ըստ իս` խախտում չի եղել, եթե խախտում արել եմ, կկրեմ պատասխանատվությունը. ԳՇ պետ

Սերինե

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի շնորհավորական խոսքը Երկրապահի օրվա կապակցությամբ

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին