23 C
Yerevan
22 Սեպտեմբերի, 2020
99104 By Google Analytics 21.09.2020
Գլխավոր » Արտահանվել է շուրջ 41 հազար գլուխ մանր եղջերավոր կենդանի. վարչապետ
Այլ Լուրեր

Արտահանվել է շուրջ 41 հազար գլուխ մանր եղջերավոր կենդանի. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Շարունակելով տնտեսական բարդությունների ֆոնին տնտեսական լավ լուրերի թեման, արձանագրենք, որ 2020 թվականի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանից կենդանի ոչխարի եւ այծի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 256 տոկոսով. արտահանվել է շուրջ 41 հազար գլուխ մանր եղջերավոր կենդանի, ընդհանուր առմամբ շուրջ 3.4 միլիոն դոլարի:

Այս աճը ուղիղ արդյունք է կառավարության ձեռնարկած մի շարք քայլերի եւ մանր եղջերավոր անասունների արտահանումը օգուտներ է բերում բազմաթիվ տնտեսվարողների, ովքեր անսացել են «ոչխար պահելու» իմ հորդորներին:

Շարունակում եմ պնդել, որ սա մեր գյուղատնտեսության հեռանկարային ճյուղերից մեկն է, որը նաեւ աղքատության հաղթահարման շատ արդյունավետ գործիք կարող է դառնալ, եթե իհարկե մեր բազմաթիվ գյուղերում բազմաթիվ գյուղացիներ ուժերը միավորելու, գյուղացիական կոոպերատիվներ ստեղծելու եւ կառավարության ընձեռած հնարավորություններից օգտվելու կամք ցուցաբերեն:

Մենք ամեն կերպ քաջալերելու ենք, որ դա իրականում տեղի ունենա»:

Նմանատիպ Հոդվածներ

Համարակալված կենդանիները նաեւ անձնագիր կունենան. «ՀՀ»

Սերինե

Նախագիծ` բացառել հակաբիոտիկները որպես կերային հավելում օգտագործելը. «Ժամանակ»

Սերինե

Պետտուրք՝ վարժեցված կենդանիների օգտագործման համար. «Ժամանակ»

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին