15 C
Yerevan
4 Հունիսի, 2020
71430.2 By Google Analytics 04.06.2020
Գլխավոր » Արտահերթ նիստերի պակաս չի լինի Ազգային ժողովում. «Ժողովուրդ»
թերթերի տեսություն

Արտահերթ նիստերի պակաս չի լինի Ազգային ժողովում. «Ժողովուրդ»

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Մայիսի 26-ին կմեկնարկի Ազգային ժողովի հերթական նստաշրջանը: Այս օրերին հանձնաժողովների նիստեր են ընթանում, որից ելնելով էլ կկազմվի գալիք նստաշրջանի օրակարգը: Բացի այս նստաշրջանից, հերթական նիստեր են սպասվում նաեւ հունիսի 16-ից: Սակայն այսքանով Ազգային ժողովի ընդհանուր նստաշրջանը չի ավարտվելու:

Դեռ ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, մինչեւ հուլիս արտահերթ նիստերի պակաս չի լինի: Իսկ դրան, մեր աղբյուրների փոխանցմամբ, մի քանի պատճառներ կան: Նախ, պայմանավորված կորոնավիրուսային իրավիճակով, հաճախ է անհրաժեշտ լինում արտահերթ կամ հատուկ նիստ հրավիրել և փոփոխություններ անել՝ նախկինում ընդունված որոշումներում: Բացի այդ, Ազգային ժողովը դեռ պետք է քննարկի նախագծեր, որոնց քննարկումը կարող է երկարատև լինել:

Խոսքը օրինակ 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի, Գլխավոր դատախազության 2019 թվականի գործունեության հաշվետվություններին է վերաբերում: Բացի այս նախագծերից, ինչպես արդեն նշեցինք, հաճախ պատգամավորները կարող են նիստեր անել՝ կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Նմանատիպ Հոդվածներ

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն չեղարկելու հնարավորություն ստեղծվեց. օրինագիծն ընդունվեց

Սերինե

Ավանդների երաշխավորման շեմը բարձրացնող նախագիծն առաջին ընթերցմամբ արժանացավ ԱԺ-ի հավանությանը

Սերինե

«Իմ քայլը» նախագծերի քվեարկությունից առաջ ընդմիջում վերցրեց

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին