21 C
Yerevan
21 Հոկտեմբերի, 2020
107321.6 By Google Analytics 20.10.2020
Գլխավոր » «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»․ վարչապետը փակ քննարկում է ունեցել արտախորհրդարանական ուժերի հետ
Այլ Լուրեր

«Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»․ վարչապետը փակ քննարկում է ունեցել արտախորհրդարանական ուժերի հետ

ՀՀ վարչապետն այսօր արտախորհրդարանական քաղաքական ուժերին հրավիրել էր փակ քննարկման։ ՀՀԿ ներկայացուցիչ Էդուարդ  Շարմազանովը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հանդիպման խնդիրը Արցախում ռազմական գործողություններն են․ «Յուրաքանչյուր քաղաքական ուժ իր կարծիքն է արտահայտել։ Մենք մեր կարծիքը շատ հստակ ասել ենք՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ հրադադարի ռեժիմն աշխատի»։

Շարմազանովն անդրադառնալով Հայաստանի կողմից Արցախի ճանաչման հարցին՝ նշեց, որ իր կարծիքով դա պետք է արվի այն ժամանակ, որը օգուտ կբերի Հայաստանի դիրքերի ամրապնդմանը և կլինի շարունակական միջազգային այլ երկրների կողմից։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն էլ ընդգծեց, որ Դաշնակցությունը և ևս տասներեք կուսակցություն հանդես են եկել ռազմավարական դաշինքի կնքման անհրաժեշտությամբ․ «Վարչապետի հետ զրույցում Արցախի հարցի վերաբերյալ շոշափում եղել է, բայց որոշում ընդունելու հարց չէր, տեղեկատվական բնույթի հանդիպում էր, որտեղ յուրաքանչյուրը ներկայացնում էր իր դիրքորոշումը ստեղծված իրավիճակում»,-հավելեց նա։

Նմանատիպ Հոդվածներ

Վարչապետ Փաշինյանի համոզմամբ` պատերազմում հաջողությունը կարող է լուծել Արցախի կարգավիճակի հարցը

Նատա Հարությունյան

Այսօր ելույթ ունեցա հայրենիքի պաշտպանությանը զինվորագրված գումարտակի առաջ. վարչապետ

Նատա Հարությունյան

Մենք պիտի հաղթենք, մենք պիտի ապրենք, մենք պիտի կերտենք մեր պատմությունը. վարչապետի ուղերձը

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին