8 C
Yerevan
27 Նոյեմբերի, 2020
116624 By Google Analytics 26.11.2020
Գլխավոր » Արցախը չի կարող պատկանել մարդկանց, որոնք սկսել են Ցեղասպանություն․ ռուս ու գերմանացի հայտնի գործիչները ստորագրահավաք են սկսել
Այլ Լուրեր

Արցախը չի կարող պատկանել մարդկանց, որոնք սկսել են Ցեղասպանություն․ ռուս ու գերմանացի հայտնի գործիչները ստորագրահավաք են սկսել

Ազգությամբ հայ գրող, հոգեբան Նունե Բարսեղյանը, որն այս պահին ապրում է Գերմանիայում, Change.org կայքում «Stop the new Armenian genocide»  խորագրով ստորագրահավաք է սկսել։ 50 հազար ստորագրություն հավաքելու դեպքում Բունդեսթագը քննարկելու է հարցը։  

NewArmenia.am-ի կապ հաստատեց Նունե Բարսեղյանի հետ, որը պատմեց, թե ինչպես գաղափարն առաջացավ։

«Ի սկզբանե եղել է դիմում Բունդեսթագին ու Սենատին, սակայն ինձ հետ կապ հաստատեց մի կին և ասաց, որ իրենք նամակ են գրել, որը համաձայնեցված է քաղաքական գործիչների հետ, և այնտեղ Բունդեսթագին ուղղված 4 համաձայնեցված պահանջներ կան։ Նրանց համար կարևոր էր, որ Բունդեսթագը հենց իրենց նամակը քննարկի։ Սա հեռանկարային է, քանի որ երբ մի երկիր ցեղասպանության ճանապարհով է գնում, նույնիսկ խոսք չի կարող լինել, որ Արցախը լինի նրանց կազմում, քանի որ Արցախը չի կարող պատկանել մարդկանց, որոնք սկսել են Ցեղասպանություն։ Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ նրանք պետք է միջազգային օրենքներով  պատժվեն»,- ասաց նա։

Նունե Բարսեղյանը կարևորեց, որ նամակի տակ ստորագրել են ռուս և գերմանացի հեղինակավոր գրողներ, երաժիշտներ, նրանց մեջ կա նաև Նոբելյան մրցանակակիր։

«Կարծում եմ, որ կարևոր է, քանի որ առաջին հերթին շատ հայտնի գրողներ են ստորագրել ու նրանք բավականին խորհրդանշական անձինք են, օրինակ՝ Նոբելյան մրցանակակիր Սվետլան Ալեքսեյեվիչը, Վլադիմիր Սարոկինն ռուս ամենահայտնի գրողներից է, իսկ Վլադիմիր Կամինը գերմանիայի նշանավոր գրողներից մեկն է, Սերգեյ Նևեսկին շատ հայտնի երիտասարդ կոպմոզիտոր է։ Ընդհանրապես ստորագրած անձինք ամեն մեկն իր ոլորտի առաջատարներից է։ Եթե ռուս ու գերմանացի նման հայտնի մարդիկ բարձրաձայնեն, որ սա Ցեղասպանություն է, ու պետք է կանգնեցնել Ցեղասպանությունը, ապա  շատ կարևոր է, որ Բունդեսթագ նրանց նամակը գնա»,- ընդգծեց Նունե Բարսեղյանը։

Վերջինս հավելեց, որ իրենց նախնական նամակը համապատասխան ստորագրություններ հավաքվելուց հետո կգնա անմիջապես Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և կուղարկվի նաև Եվրապառլամենտ։ Հարցին՝ նախադեպեր կան, որ նման միջոցով ստորագրությունները հավաքվի, ու Բունդեսթագն իսկապես քննարկի ու որոշում կայացնի, գրողը պատասխանեց․ «Այո, իհարկե։ Մեզ մոտ՝ Գերմանիայում, գրեթե միշտ է այդ կերպ լինում, քանի որ շատ հարցեր՝ կենցաղային հարցերից մինչև քաղաքական, Բունդեթսագը լսում է ու որոշում կայացնում հենց այս ճանապարհով»։

Նունե Բարսեղյանը նկատեց, որ ամենևին կապ չունի ստորագրահավաքին միայն գերմանացիների մասնակցությունը։ Նա հույս հայտնեց, որ ամեն ինչ նախատեսվածի նման էլ կշարունակվի։

Նմանատիպ Հոդվածներ

Սպիտակ տան կայքում առցանց ստորագրահավաք է սկսվել ՆԱՏՕ-ից Թուրքիային հեռացնելու խնդրագրով

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին