15 C
Yerevan
20 Հոկտեմբերի, 2020
106944 By Google Analytics 18.10.2020
Գլխավոր » Արցախը պարենային դեֆիցիտի առաջացման վտանգ չունի. Գրիգորի Մարտիրոսյան
Այլ Լուրեր

Արցախը պարենային դեֆիցիտի առաջացման վտանգ չունի. Գրիգորի Մարտիրոսյան

Արցախի բոլոր այն բնակավայրերում, որոնցում խաղաղ բնակչությունը հակառակորդի կողմից ենթարկվել է հրետակոծության կամ այլ բնույթի հարձակումների, իրականացվել է բնակչության պատսպարում, ապա նաև տարհանում:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

«Պետք է նշեմ, որ և պատսպարված, և տարահանված բնակչությունը գտնվում է Կառավարության և օպերատիվ խմբի ուշադրության կենտրոնում: Բոլոր խնդիրները, ըստ դրանց առաջացման  լուծվում են:  Տարահանված մարդիկ պետության հաշվին ապահովված են անհրաժեշտ պարագաներով՝  սննդամթերքով և նյութական այլ աջակցությամբ: Տարահանված բնակչությունը տեղավորվել է Արցախի Հանրապետության այլ բնակավայրերում, հիմնականում օգտագործվել է հյուրանոցային ֆոնդը»,- նշեց պետնախարարը:

Նա ընդգծեց, որ Արցախը ապահովված է բոլոր անհրաժեշտ ապրանքներով, այս  պահին որևէ պարենային դեֆիցիտի առաջացման վտանգ չունի:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին